Քենդալ Ջեները հնդկական Vogue-ի շապիկի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել
ՖՈՏՈՔարդաշյանների ընտանիքն առանց սկանդալի չի կարող ապրել: Վերջին երկու օրերին համացանցում քննարկվում էր Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի վիճաբանության մասին լուրը, իսկ աստղերն առայժմ ոչինչ չեն ասում այդ առիթով:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ Նյու Յորքում անցկացված Met Gala-ին Քիմ Քարդաշյանը ներկայացավ միայն քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ. Քանյե Ուեսթը հայուհու հետ չէր:
Ըստ լուրերի՝ Մեքսիկայի լողափին արված Քիմի լուսանկարները զայրացրել են Քանյեին, քանի որ, նրա կարծիքով, լուսանկարները, որոնցում երեւում է Քիմի իսկական մարմինը, վնաս են հասցրել իրենց իմիջին:
Իսկ հիմա հերթը Քենդալ Ջեներինն է: 21-ամյա մոդելը քննադատության է ենթարկվել հնդկական Vogue-ի շապիկի պատճառով: Ռեալիթի շոուի աստղին լուսանկարել են հնդկական Ջայփուրում, ֆոտոսեսիայի հեղինակը հայտնի Մարիո Տեստինոն է:
Ըստ NYMag-ի՝ Հնդկաստանում սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր վրդովվել են, թե ինչու պարբերականի շապիկին հնդիկ աստղ կամ մոդել չէ:
Բազմաթիվ օգտատերեր նաեւ նկատել են, որ Ջեները Vogue India-ի համար արված ֆոտոսեսիայից Instagram-ում լուսանկար չի հրապարակել, չնայած սովորաբար դա անում է այլ ամսագրերի պարագայում: