Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերթը Ադրբեջանինն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստան–Ադրբեջան սիրախաղը որոշ չափով կանգ էր առել: Հայ զինվորի ու հայկական բանակի շրխկացնող ապտակը բացահայտեց ռուս–ադրբեջանական համագործակցության պերճանքը և հայ–ռուսական հարաբերությունների թշվառությունը: Իսկ այդ ամենը ձևավորվել էր ոչ մեկ տարում:

Ապրիլից հետո Հայաստանը կարողացավ ԼՂ բանակցություններում փոքր–ինչ դիրքավորվել: Իսկ ռուս–ադրբեջանական սիրախաղը կարծես թե «սառեց»: Ու այդ ընթացքում Ադրբեջանը կարողացավ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իսլամական աշխարհի երկրների հետ և էլ ավելի թուլացնել կապերը, իմա` կախվածությունը ՌԴ–ից: Ռուսաստանի կողմից` Ադրբեջանին իր ազդեցության գոտի վերադարձնելու փորձերին ի պատասխան Բաքուն մշտապես առաջ էր քաշում մեկ հարց` ԼՂ հիմնախնդիրը: Գնում էր շատ կոնկրետ քաղաքական առևտուր` ես մտնում եմ ԵՏՄ, դու ինձ տալիս ես Ղարաբաղը:

Այս տարվա սկզբից Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև «սառույցը», կարծես թե, սկսեց աստիճանաբար հալչել: Փետրվարին Բաքվում հանդիպեցին ԱՄՆ–ի և ՌԴ Զինված ուժերի ղեկավարները: Այն, որ լարված հարաբերություններ ունեցող երկիրների գլխավոր շտաբերի պետերը հանդիպում են Բաքվում, խոսում է Ադրբեջանի նկատմամբ կողմերի վստահության մասին: Ապրիլի վերջին ՌԴ–ն ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ առաքեց Բաքու: Ճիշտ է, զենքի մատակարարման պայմանագիրը կնքվել էր շատ ավելի վաղ, բայց առաքման ժամկետները դժվար թե պատահական ընտրված լինեին: Ապրիլի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ Նալբանդյան–Լավրով–Մամեդյարով եռակողմ հանդիպում ու դա այն դեպքում, երբ Հայաստանը բավականին երկար ընդդիմանում էր, բայց, ի վերջո, տեղի տվեց թերևս ռուսական «հորդորներից» հետո միայն: Իսկ թե Ադրբեջանը որքան շահագրգռված էր այդ հանդիպմամբ, ավելորդ է ասել:

Ու հիմա, կարկանդակները բաժանելուց հետո, Ռուսաստանը գործի է դնում մտրակը: Երկու օր առաջ Բաքու էր մեկնել ռուս քաղաքագետ, վերլուծաբան Ալեքսանդր Դուգինը, ով Բաքվում ասուլիսի ժամանակ հնչեցրել էր քաղաքական առևտրի նոր գինը: «Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել Ադրբեջանին հինգ բռնագրավված շրջանները վերադարձնելու մասին, ապա դա շատ կարևոր պահ կլինի ռուս–ադրբեջանական համագործակցության համար: Ընդ որում, բուն Ղարաբաղի և մյուս երկու շրջանների հետ կապված վիճակը մի փոքր ավելի բարդ է և կարող է ավելի շատ ժամանակ պահանջել»:
Սակայն որպեսզի նշված սցենարն իրականանա, անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ցանկանա ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հենց այն գլխավոր փաստարկն է, որ այդ տարածքային ամբողջականությունը գոյություն ունի: Թող որ դե–յուրե: Թող որ ոչ դե–ֆակտո: Եթե Ռուսաստանն ասում է, որ դա Ադրբեջանի տարածքն է, հենց դա է առանցքայինը»: Հաջորդ խոսքը շատ ավելի լկտի է հնչում, բայց և բացահայտում է առևտրի գինը: «Այսպիսի բանաձև եմ ձևակերպել: Հետխորհրդային պետության տարածքային ամբողջականությունը կախված է Ռուսաստանից: Եթե հարաբերությունները լավ են, ապա տարածքային ամբողջականությունը կա: Եթե հարաբերությունները վատ են, ապա այն թուլանում և հասնում է այնպիսի կրիտիկական կետի, որ կարող է հեշտությամբ կորսվել»,– ասել է Դուգինը:

Դուգինի այս հայտարարությունը կարելի էր համարել ադրբեջանահաճո խոսք և անցնել առաջ, եթե չլիներ մի քանի հանգամանք:

Դեռ 2008 թ. Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում» ամրագրվել է հետևյալը.

«Կողմերը, նշելով Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման կարևորությունը, վերահաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխության անթույլատրելիությունը, հայտարարում են Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին»: Այսինքն, ԼՂ անջատումը Ադրբեջանից Ռուսաստանը համարում է «ուժով» արված, ինչը «անթույլատրելի է»: Ավելին, հռչակագրի տեքստը շարունակում է. «Կողմերն ընդգծում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների հիման վրա և, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների հիման վրա»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը հարցի կարգավորումը դիտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի իրացման շրջանակներում, իսկ ազգերի ինքնորոշման մասին, ինչի վրա շեշտը դնում է հայկական կողմը, բառ անգամ չկա:

Հռչակագրի ստորագրումից մեկ–երկու ամիս հետո նույն այդ Դուգինը հայտարարել էր. «Միջազգային քաղաքականության մեջ կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «երկակի ստանդարտը», և եթե այդ «ինչ–որ բանը (նկատի ունի ԼՂ հարցի որևէ լուծումը` ԼՂ ճանաչումը կամ վերադարձը Ադրբեջանի կազմ.– խմբ.) կհամապատասխանի իրենց շահերին և արժեքներին, ապա կընդունվի այս կամ այն որոշումը»: Ասել է թե, Մոսկվան կարող է հարգել կամ չհարգել հռչակագրում ամրագրած սկզբունքներն ու պարտավորությունները` «այս իմաստով շատ բան է կախված Ադրբեջանից»,– շեշտել էր նա:
Այս անգամ ևս Դուգինը Ադրբեջանին ընտրության հնարավորություն է տալիս` լինել իր հետ և ստանալ օգուտ կամ չլինել իր հետ և կորցնել: Ընդ որում, հընթացս բացահայտել է նաև Ադրբեջանին սպասվող տնտեսական օգուտները: Ընդգծել է Ռուսաստան–Ադրբեջան–Իրան տրանսպորտային միջանցքի կարևորությունը: «Եթե Ադրբեջանը համագործակցի Ռուսաստանի հետ, կարող է լուծել տնտեսական, քաղաքական, տրանսպորտային ու աշխարհաքաղաքական շատ հարցեր»:
Հիմա պատասխան խոսքի հերթը Ադրբեջանինն է:

Իսկ այս ամենի մասին ի՞նչ է մտածում Հայաստանը:

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոց