Ֆրանսիայում ընտրությունների անվտանգությունը կապահովեն 50 հազար ոստիկաններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն 50 հազար ոստիկաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV-ն:
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալների համաձայն, մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման համար կուղարկվեն իրավապահ մարմինների 12 հազար աշխատակիցներ: Նրանցից 5 հազարը հերթապահելու են հենց ընտրատեղամասերում դրանց աշխատանքի ժամերին, ինչպես նաեւ փակվելուց հետո՝ ձայների հաշվման ընթացքում:
Ինչպես նշում են հատուկ ծառայություններում, պարեկները կտեղաբաշխվեն այնպես, որ հնարավորություն ունենան մի քանի րոպեում միջադեպի վայր ժամանել Փարիզի ցանկացած կետում:
Բացի այդ, լրացուցիչ կարգախմբեր կուղարկվեն նախագահի թեկնածուների ընտրական շտաբների հսկողության համար:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:
Լուսանկարը` Reuters
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



