Երեխաները դիմավորել են նոր պրոթեզով դպրոց եկած իրենց ընկերուհուն. տեսագրությունը հուզել Է բոլորին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին հուզել Է Բիրմինգհեմից յոթնամյա աղջկա՝ Անի նկատմամբ համադասարանցիների արձագանքը, որը դպրոց Էր եկել ոտքի նոր պրոթեզով: Տեսանյութում, որտեղ պատկերված Է երեխաների հանդիպումը դպրոցի մանկական հարթակի վրա, գրավել Է Daily Telegraph թերթի ուշադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակում երեւում Է, թե տղաներն ու աղջիկները ինչպես են շրջապատում ընկերուհուն եւ հետաքրքրությամբ նայում նրա «նոր վարդագույն ոտքին»: «Այ քեզ բան»,-ասում Է տղաներից մեկը, իսկ աղջիկներից մեկը գրկում Է նրան, որից հետո երեխաները վազում են խաղալու:
Հրատարակությունը պարզաբանում Է, որ Անի ոտքն անդամահատել են նրա ծնվելուց քիչ ժամանակ անց: Մինչ այդ նա ուրիշ պրոթեզ Էր կրում, որը նրան թույլ Էր տալիս քայլել, բայց ոչ վազել, խաղալ ու պարել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



