Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բըրնսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ:

«Մենք ցավում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային վերջին գործողությունները կորցնելու համար: Տեղում գործողությունները ստանում են ընդունող երկրների աջակցությունը՝ օգնելով ամրապնդել ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին հավատարմությունը, ապահովելով վաղ նախազգուշացում հնարավոր ճգնաժամային կառավարման հարցում ու նպաստելով կառավարությունների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը: Մենք բարձր ենք գնահատում ինչպես գերմանական, այնպես էլ ավստրիական նախագահության սկզբունքային ջանքերը՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի երկարաձգման շուրջ փակուղային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվել է համաձայնել մանդատը երկարաձգել, եթե գրասենյակը չդադարեցնի իր գործունեությունը հումանիտար ականազերծման շուրջ: Հայաստանը փոխզիջման ոգով համաձայնել է, որ երևանյան գրասենյակը վերջ տա իր այդ գործունեությանը: Չնայած նախագահության կողմից ամիսների ընթացքում գործադրված ջանքերին՝ նա չկարողացավ գտնել ընդունելի լեզու մասնակից պետությունների Մշտական խորհրդի որոշմամբ գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Բըրնսը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը ընդունում է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է, որ երևանյան գրասենյակը կարևոր դեր է խաղացել երկրի կողմից ԵԱՀԿ-ի առջև ստանձնած հանձնառությունների կատարման հարցում՝ բոլոր երեք հարթություններում, նպաստելով ոստիկանության, հարկային և նորմատիվային բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց իրավահավասարությանը և ԶԼՄ-ների ազատությանը:

«Այդ ջանքերը բերեցին դրական արդյունքների:  ԱՄՆ-ը խրախուսում է ԵԱՀԿ-ին՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության: Մենք կոչ ենք անում Նախագահությանը և գլխավոր քարտուղարին՝ ուսումնասիրել նոր հնարավորություններ՝ Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի ներկայությանն աջակցելու համար: ԱՄՆ-ը շնորհակալություն է հայտնում դեսպան Ավակովին և նրա աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ»,- ասել է ԲըրնսÕ ¨:            

ՀՀ ԱԳՆ-ն քննադատաբար է արձագանքել ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցում Բաքվի ջանքերին. «ԵԱՀԿ ավստրիական նախագահության և մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու և Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան։

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները, և այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: Իսկ այժմ, խոչընդոտելով նաև ԵԱՀԿ գործունեությունը և հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև»:

 

25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է