ԱՄՆ-ում նախազգուշացում Է տարածվել Նիսի գրոհի սցենարով հնարավոր ահաբեկչությունների մասին. CBS
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում Է տարածել առեւանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը, որը ձեռք Է բերել համապատասխան շրջաբերականը:
Դրանում նաեւ բերված Է վիճակագրություն, որին համապատասխան 2014 թվականից ի վեր ահաբեկիչները կատարել են առնվազն 17 հարձակումներ բեռնատար ավտոմոբիլների միջոցով, որոնց հետեւանքով զոհվել Է 173 մարդ եւ տուժել 667-ը: TSA-ն նաեւ առանձին հիշեցրել Է անցյալ տաի Նիսում տեղի ունեցած որբերգության մասին:
2016 թվականի հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչական գործողության ընթացքում արմատական իսլամիստ Մոհամեդ Բուխլելը բեռնատարով մխրճվել Էր մարդկանց բազմության մեջ, որոնք Ֆրանսիայի ազգային տոնի օրը հավաքվել Էին Անգլիական առափնյակում նայելու հրավառությունը: 19-տոննանոց ավտոմեքենայի անիվների տակ զոհվել Էր 86 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել 458 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



