Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞ր ամսին է ծնվել Ձեր կինը

ԼԱՅՖ

Հունվարի կանայք Հունվարին ծնված տիկնայք տարբերվում են աներևակայելի եռանդով և հավակնությամբ ։ Իրենք շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին և կյանքին, բավականին պահպանողական են։ Երբեմն այս կանայք չափից ավելի քննադատող են կամ նույնիսկ մանրախնդիր, սակայն դա միայն այն պատճառով է, որ իրենք իսկապես Ձեզ համար ամենալավն են ցանկանում։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ սեփական զգացմունքների մասին իրենք նախընտրում են լռել։ Հունվարի կանայք իրենց մոտ են թողնում միայն այն մարդկանց , ում սիրում են և որոնք իրենց հետ նույն ինտելեկտուալ մակարդակի վրա են գտնվում։ Բացի այդ, եթե ցանկանում եք իրենց հետ մտերմանալ, պետք է նույն աշխարհայացքները ունենաք։ Փետրվարի կանայք Փետրվարին ծնված կանայք շատ ռոմանտիկ են, պարզապե իրենց հետ շփվելիս անհրաժեշտ է համբերության որոշակի չափաբաժնով։ Ամեն տղամարդ չէ, որ կարող է հասկանալ իրենց խորհրդավոր հոգին։ Ոչ բոլորն են հասկանում, թե ինչն է իրենց տրամադրության անընդմեջ փոփոխման պատճառը։ Սակայն այդ կանանց հարկավոր չեն «Բոլորը»։ Իրենց յուրահատուկն է հարկավոր։ Փետրվարյան կանայք օժտված են վառ երևակայությամբ և աբստրակտ մտածելու ունակությամբ։ Դուք պետք է իմանաք, որ եթե Դուք նույնիսկ մեկ անգամ ստեք նրանց, ապա այլևս երբեք չեք տեսնի։ Մարտի կանայք Մարտի կանայք խարիզմատիկ են և հմայիչ։ Իրենք հավատարիմ են, և այդ պատճառով իրենց կարելի է գաղտնիքներ վստահել։ Այս հավատարիմ ու նվիրված էակները դժվարությամբ են սիրահարվում, իրենց հեշտ է վիրավորել մեկ բառով կամ սխալ կարծիքով։ Մյուս կողմից էլ՝ տղամարդուն իրենք ընտրում են մեկ անգամ և ամբողջ կյանքի համար։ Ի դեպ՝ իրենց շատ համապատասխան կլինի մարտին ծնված տղամարդը։ Ապրիլի կանայք Այս կանայք բնությունից դիվանագետներ են։ Իրենք հեշտությամբ լեզու են գտնում ցանկացած մարդու հետ։ Իրենց միակ թերությունը կարելի համարել այն, որ ժամանակ առ ժամանակ սովորություն ունեն իրենք իրենց խղճալու։ Սակայն Դուք պետք է հիշեք, որ ապրիլյան կանայք շատ խանդոտ են, իսկ այդ թեմայով ցանկացած վեճը պարզապես էմոցիաոնալ պայթյուն է։ Այնպես որ, պետք չէ առիթ տալ։ Իսկ եթե վեճն այնուամենայնիվ սկսվել է, փորձեք չշարունակել այն, այլ մեղմացնել։ Կամ պարզապես հեռացեք սենյակից։ Մյուս կողմից ապրիլյան կինը բոլորից լավ գիտի, թե ինչ է հաճույքը։ Նա իսկապես կդարձնի Ձեզ աշպարհի ամենաերջանիկ տղամարդը։ Այս կանայք, սակայն, սիրտը բացում են միայն նրանց առաջ, ով արժանի է իրենց վստահությանը, և ով կանի ամեն բան, որպեսզի չկորցնի այն։ Մայիսի կանայք Մայիսն այն ամիսն է, երբ ծնվում են համառ և իրենց սկզբունքներին հավատարիմ կանայք։ Իրենց ներքին ուժեղ և բարոյական կողմնացույցը երբեք չի ենթարկվում խախտումների։ Արտաքնապես այդ կանայք սովորաբար շատ գրավիչ են, ինչը, սակայն, համահունչ է իրենց բավականին բարդ բնավորության հետ։ Այսպիսի կանայք վտանգավոր են ցանկցած տղամարդու համար, որը սիրահարվի իրենց։ Որովհետև եթե այդ կինը փոխադարձ ոչինչ չի զգում, ապա դա կվերածվի ողբերգական, միգուցե և ճակատագրական սիրո։ Եթե Դուք երբևէ սիրավեպ ունենաք մայիսին ծնված կնոջ հետ , ապա կարող եք վստահ լինել՝ Դուք նրան կհիշեք ամբողջ կյանքի ընթացքում։ Հունիսի կանայք Շատ հետաքրքրասեր կանայք են։ Իրենց գլխավոր հատկանիշներն են՝ մարդամոտությունն ու ստեղծագործական կիրքը։ Իրենց գլխավոր թերությունը՝ նրանք միշտ ասում են այն, ինչ մտածում են և երբեմն չեն հետևում իրենց խոսքերին։ Իրենց, չգիտես ինչու, թվում է, որ ավելի լավ է միշտ ճշմարտությունն երեսին ասել, և ոչ թե մեջքին հարվածել։ Այո, դա այդպես է, սակայն հունիսյան մեր գեղեցկուհիները ոչ միշտ են գիտակցում այն, թե որքան կարող են խոցել ուրիշների զգացմունքները։ Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, որ սիրո մեջ այս կանայք բավականին վտագավոր մրցակիցներ են։ Տղամարդիկ նրանց ձեռքերում հաճախ խաղալիք են դառնում։ Այնպես որ հիշեք դա, երբ ցանկնաք ծանոթանալ։ Հուլիսի կանայք Հուլիսին ծնված կանայք ծայրահեղ ազնիվ են և անկեղծ մտերիմների հետ։ Մնացած բոլորի համար իրենք առեղծվածային, գեղեցիկ և շատ խելացի են, թեև ՝ անհասանելի։ Առօրյա կյանքում իրենք (որքան դա հնարավոր է) փորձում են խուսափել կոնֆլիկտներից և մինչև վերջին վայրկյանը պահպանում են քաղաքավարությունը։ Մի խոսքով՝ իրենք հիասքանչ են։ Սակայն հիշեք՝ եթե Դուք երբևէ ստեք նրանց, ապա մեկընդմիշտ կկորցնեք։ Այս արքայադստրերը սուտը չեն ներում։ Օգոստոսի կանայք Էգոցենտրիզմի և հսկա սրտի յուրահատուկ համադրություն։ Տղամարդիկ պետք է հիշեն, որ ավելի լավ է գործ չունենան այս կանանց հետ, որովհետև հարաբերությունների մեջ նրանք միշտ հաղթող են։ Հազվագյուտ տղամրդ կարող է ապրել կյանքը օգոստոսին ծնված կնոջ հետ և միաժամանկ չնկատել, որ կյանքն անցել է կնոջ կրունկի տակ։ Օգոստոսին ծնված կանայք բացառիկ հումորի զգացում ունեն, սակայն չեն սիրում , երբ իրենց են ծաղրում։ Եթե դա պատահի Ձեր մեղքով, ապա համոզված եղեք՝ նա Ձեզ չի ների։ Իրենք միշտ ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել և երբեք չեն զգում տղամարդկանց հարգանքի պակասը։ Սեպտեմբերի կանայք Եթե Դուք կին եք և ծնվել եք սեպտեմբերին, ուրեմն դա նշանակում է , որ Ձեր գլխավոր հատկություններն են՝ բարությունը, կարգապահությունը և արտաքին բնական գեղեցկությունը։ Ինչ վերաբերում է տղամարդկանց հետ հարաբերություններին, ապա Ձեր համար ամենակարևորն է հավատարմությունը։ Դուք երբեք չեք մոռանա և չեք ների դավաճանությունը։ Կյանքում Դուք սովորաբար շատ զգույշ եք, փակ և , ցավոք, մի փոքր վրեժխնդիր։ Դուք ուզում եք, որ Ձեզ հետ հարաբերությունները լինեն երկարատև, հեքիաթային և ամբողջի կյանքի համար։ Տղամարդիկ, որոնք մեկ գիշերվա համար կին են փնտրում, կարող են շրջանցել Ձեզ։ Հոկտեմբերի կանայք Հոկտեմբերի կանայք ուժեղ և անկոտրուն բնավորություն ունեն։ Շատ էմոցիոնալ են , սակայն երբեք արցունք չեն թափի մարդկանց առջև։ Խելացի են։ Այնքան խելացի, որ հոգին չեն բացի ցանկացած մեկի առաջ։ Որովհետև գիտեն, որ մարդիկ հակված են օգտագործել իշխանությունը, որը ստանում են։ Կանայք հաճախ ատում են հոկտեմբերին ծնված կանանց, որովհետև նախանձում են։ Հոկտեմբերի կանայք միշտ ստանում են ամենալավ տղամարդկանց և արժանավայել կյանք են ապրում։ Ի՜նչ արած՝ այսպիսին է իրնեց էությունը։ Նոյեմբերի կանայք Այս կանայք միշտ բոլորից մեկ քայլ առաջ են։ Իրենք ակտիվ են, հետևողական, հեշտությամբ տարբերակում են սուտը։ Այս կանանց զգացմունքների հետ խաղալն արգելված է։ Մյուս կողմից էլ իրենք իսկական հուր են։ Իրենց հետ երբեք տխուր չի լինում։ Դուք երբեք չեք կարող մեղադրել իրենց հավակնությունների պակասի մեջ։ Հիշեք՝ երբեք մի հարցրեք նրանց կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ եթե պատրաստ չեք լսել ճշմարտությունը։ Դեկտեմբերի կանայք Դեկտեմբերին ծնված կանայք ծայրահեղ անհամբեր են և աներևակայելի ստեղծագործող։ Բարեբախտաբար իրենք բնությունից նաև հաջողակ են։ Ինչպիսին էլ որ լինի իրավիճակը, իրենք միշտ հաղթող դուրս կգան։ Այս կանայք բոլորից լավ գիտեն, թե ինչպես բարձրացնել տղամարդկանց տրամադրությունը։ Իրենց գաղտնիքը ՝ բաց սիրտն է։ Կյանքն իրենց չի վախեցնում և դժվար թե կարողանա վնաս պատճառել։ Աստված սիրում է իրենց և վաղ թե ուշ նրանք ստանում են այն , ինչ ուզում են։ 

Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան