Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ելք»-ն ու «Երկիր Ծիրանին» սխալ իմիջով են ներկայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armworld.am-ը գրում է.

Փորձելով պարզել, թե Երեւանի ավագանու ընտրություններում ինչ արդյունքներ կարող են գրանցվել, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը ապրիլի 30-31-ը հարցումներ է անցկացրել 1500 երեւանցիների շրջանում: 

Ավագանու ընտրություններին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել հարցվածների միայն 43 տոկոսը, եւս 43 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով եւ չի մասնակցի դրանց: Հարցվածների 14 տոկոսն էլ թեպետ չի հետեւում քարոզարշավին, սակայն չի բացառում, որ կարող է իր քվեն տալ այս կամ այն քաղաքական ուժին:

Այս մասին երեկ տեղեկացրեց կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ. «Ակտիվ ընտրազանգվածի մեկ քառորդն է, որ հատուկ չի հետեւում քարոզարշավին, իսկ երեք քառորդը բավական հետաքրքրված է ընտրություններով, հետեւում է անցուդարձին: Ըստ այդմ՝ կարելի է ասել, որ ընտրողների 41 տոկոսը հստակ գիտի, որ մասնակցելու է ընտրություններին եւ իր քվեն տալու է նախընտրած քաղաքական ուժին: 

Հարցվածների 6,3 տոկոսը դեռեւս տատանվում է՝ գնա՞լ ընտրություններին, թե՞ ոչ: Եվս 6,3 տոկոսը հստակ որոշել է, որ իր քվեն որեւէ կուսակցության չի տալու: 3,4 տոկոսը այդպես էլ մեզ չասաց իր դիրքորոշումը, իսկ 43 տոկոսը հայտարարեց, որ ամենեւին հետաքրքրված չէ ո՛չ քարոզարշավով, ո՛չ էլ ավագանու ընտրություններով: 

Այս բոլոր թվերը համադրելով եւ վերլուծելով՝ կարելի է ակնկալել, որ ընտրություններին առավելագույնը 57 տոկոս ակտիվություն կարող ենք ունենալ, նվազագույնը՝ 47 տոկոս: Այս երկուսի միջին թիվը կազմում է 49 տոկոս: Այսինքն՝ գոնե ընտրողների այդքան մասնակցությունն ապահովված է: Չեմ կարծում, թե մինչեւ քարոզարշավի ավարտն այս թվերի մեջ էական տեղաշարժեր լինեն»:

Ահարոն Ադիբեկյանի կենտրոնում իրականացրած հաշվարկների արդյունքներով՝ ընտրություններին ընտրողների նվազագույն մասնակցության դեպքում, որը 43,4 տոկոս է կազմում, Հանրապետական կուսակցությունը կարող է 70 տոկոս ձայն հավաքել, այն դեպքում, երբ «Ելքը» միայն 20 տոկոս, իսկ «Երկիր ծիրանին» 10 տոկոս ձայն կհավաքի: 

Առավելագույն՝ 55 տոկոս մասնակցության դեպքում Հանրապետական կուսակցությունը կարող է ակնկալել ստանալու ձայների 64 տոկոսը, «Ելքը»՝ 22,5, «Երկիր ծիրանին»՝ 13,5 տոկոսը: Իսկ միջին՝ 49 տոկոս մասնակցության դեպքում ՀՀԿ-ին բաժին կհասնի ձայների 67 տոկոսը, «Ելքին»՝ 21, «Երկիր ծիրանիին»՝ 12 տոկոսը:

Մասնակցության առավելագույն տոկոսի դեպքում Հանրապետական կուսակցության ձայների քանակի նվազումն, ըստ սոցիոլոգի, պայմանավորված է նրանով, որ ընտրություններին մասնակցելու հարցում դեռեւս տատանվողները «Ելքի» եւ «Երկիր ծիրանիի» համակիրներն են, ովքեր չգիտեն, թե այդ երկու ընդդիմադիր կուսակցություններից որ մեկին տան իրենց ձայնը, եթե այդուհանդերձ ընտրություններին մասնակցելու վճռականություն ցուցաբերեն: 

Մինչդեռ Հանրապետական կուսակցության էլեկտորատը վաղուց է ձեւավորվել եւ կայուն է: Նրանք հստակ գիտեն, որ իրենց ձայնը Տարոն Մարգարյանի թիմին են տալու: Ինչպես նաեւ վճռական են ընտրություններին մասնակցելու հարցում:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի՝ երեւանցիների շրջանում ունեցած հեղինակությանը՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ բավական շատ երեւանցիներ համակրում եւ հարգում են նրան՝ համարելով բավական փորձառու, բանիմաց եւ սրտացավ քաղաքապետ. «Այն հարցին, թե վերջին մի քանի տարիներին Երեւանում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում, հարցվածների միայն 14 տոկոսն է վատ գնահատական տվել, 19 տոկոսն էլ նշել է, որ մայրաքաղաքում խնդիրներն ավելի են շատացել: Այսինքն՝ 33 տոկոսն է դժգոհ Տարոն Մարգարյանի կառավարումից:

Մնացած 67 տոկոսը նրա գործունեությունը դրական է գնահատում՝ ասելով, որ Երեւանի խնդիրների մեծ մասը լուծվել է հենց Տարոն Մարգարյանի շնորհիվ: Իսկ դա նրանց համար բավական մեծ ձեռքբերում է»:

Ի դեպ, հարցվածները Երեւանի ամենահրատապ խնդիրները համարում են տրանսպորտի աշխատանքը, աղբահանումը եւ կանաչապատումը, բակերի բարեկարգումն ու խաղահրապարակների ստեղծումը, ասֆալտապատումը, վթարային շենքերի, տանիքների, շենքերի մուտքերի, նկուղների նորոգումը, վերելակների վիճակը: Եվ գործող քաղաքապետի աշխատանքը գնահատելիս հարցվածները հիմնականում այս խնդիրների շրջանակներում են նրա գործունեությունը դիտարկել՝ համարելով, որ, օրինակ, աղբահանության, խաղահրապարակների ստեղծման ու բակերի բարեկարգման, ասֆալտապատման խնդիրները մեծ մասամբ լուծվել են, տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների հարցն օրակարգում է եւ այլն: 

Խոսելով ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ կիրառվող տեխնոլոգիաների եւ դրանց ազդեցիկության մասին՝ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ ինչպես «Ելքի», այնպես էլ «Երկիր ծիրանիի» թիմերը բավականաչափ սխալներ են թույլ տալիս իրենց իմիջը ձեւավորելիս: Դրա հետեւանքով նրանք մեծ թվով ընտրողներ են կորցնում, որոնց ճիշտ իմիջով ներկայանալու դեպքում կարող էին ուղղորդել դեպի իրենց կողմը, շահել նրանց վստահությունն ու քվեն։ 

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսը ձեռքին ջինսե տաբատով եւ հասարակ քաղաքացուց ոչնչով չտարբերվող կերպարով երեւանցիների շրջանում քարոզչություն է իրականացնում, սխալ քայլ եմ համարում: Պատկերացրեք՝ դուք Երեւանի բնակիչ եք, եւ մեկը բարձրախոսով գալիս է ձեր թաղամաս եւ հայտարարում, որ եթե դուք ձեր ձայնը տաք նրան, բոլոր հարցերը կլուծի: Ընդ որում, այդ թեկնածուն ոչնչով չի տարբերվում ձեզնից՝ ո՛չ հագուկապով, ո՛չ խոսելաձեւով: Կվստահե՞ք նրան: Իհարկե՝ ոչ:

Կամ խոսում է մի կին, որը կիսակուսական, ոչ մտերմիկ եւ անգամ վանող ձայն ունի: Նման ձայնով հնարավոր չէ հրապուրել մարդկանց, ընտրողներին: Նա իր ձայնով բացականչում է՝ «եկել ենք հաղթելու»: Մինչդեռ նրա ձայնն ամենեւին հաղթական չէ:

Այս թեկնածուները քարոզարշավին մասնակցելուց առաջ պետք է ծանրութեթեւ անեին իրենց հնարավորությունները եւ փորձեին հասկանալ՝ կկարողանա՞ն մարդկանց իրենց կողմը գրավել, վստահեցնել, որ խոստումներդ կկատարես: Գոնե աշխատեին սեփական իմիջի ձեւավորման վրա, խորհրդակցեին մասնագետների հետ: Ակնհայտ է, որ նրանք անգամ ընտրապայքարի ճիշտ մեխանիզմներին չեն տիրապետում: Ուրեմն ինչպե՞ս են պատրաստվում մեծ թվով քվեներ հավաքել:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, ապա երեւում է, որ նրա իմիջի ձեւավորման հարցում լուրջ աշխատանք է տարվել: Նա, նախ, փորձառու է իր ոլորտում, ինքնավստահ է, խոսում է հանգիստ եւ վստահ, ձայնը հայրական երանգ ունի, հագնվում է թեպետ պաշտոնական, բայց ոչ ցայտուն՝ տարբերվելով շարքային քաղաքացուց: Սովորաբար շարքային ընտրողի եւ թեկնածուի միջեւ պետք է անպայման սոցիալ-հոգեբանական փոքր անջրպետ լինի, որ հարգանք ներշնչի ընտրողի մեջ: Տարոն Մարգարյանի պարագայում դա առկա է»,- գտնում է սոցիոլոգը: 

Ահարոն Ադիբեկյանը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ մեզանում ընտրողների համար ոչ այնքան կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերն են կարեւոր, որքան անձերը, դեմքերը: Հենց այդպիսի սկզբունքով էլ մեր քաղաքացիներն ընտրեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ հիմա էլ նրանք ընտրելու են ոչ թե իրենց ներկայացվող գաղափարներն ու խոստումները, այլ մարդկանց՝ փորձելով հասկանալ, թե նրանք որքանով կկարողանան քաղաքային տնտեսությունը ղեկավարել:

Թագուհի Ասլանյան

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն