Ուղեւորն ավիաընկերությունից 100 հազար դոլար է պահանջել՝ գեր ուղեկիցների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալացին դատի է տվել American Airlines-ին այն բանի համար, որ ստիպված է եղել 14 ժամ տեւած չվերթի ժամանակ նստել երկու գեր ուղեկցիների միջեւ։ Մայքլ Էնթոնի Թեյլորը (Michael Anthony Taylor) ամերիկյան ավիաընկերությունից ավելի քան 100 հազար դոլար է պահանջում։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ին։
Սիդնեյից Լոս ԱՆջելես թռիչքի ժամանակ 67-ամյա տղամարդը ստիպված է եղել նստել անհարմար դիրքով եւ նույնիսկ ժամանակ առ ժամանակ կանգնել, քանի որ երկու կողմում գտնվող նրա հարեւանները չէին տեղավորվում նստարանին եւ խանգարում էին Թեյլորին։
Բորտուղեկցորդները հրաժարվել են նրան այլ տեղ նստեցնել։ Դրա հետեւանքով Թեյլորի սկոլիոզը սրվել է։ Բացի այդ, նա պարանոցի ու մեջքի վնասվածքներ է ստացել։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



