Ռուսաստանը Թուրքիայի եւ Իրանի հետ կվերահսկի Սիրիայի անվտանգության գոտիները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում լարվածության թուլացման գոտիների սահմանի երկայնքով անվտանգության ուղիներ կստեղծեն, որոնք կվերահսկեն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի զորամիավորումները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ անվտանգության ուղիները ներառում են դիտորդական կետերը՝ հրադադարի ռեժիմին հետեւելը վերահսկելու համար եւ վերահսկիչ անցկատերեը՝ քաղաքացիական բնակչության առանց զենքի տեղաշարժն ապահովելու համար, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն հասցնելու եւ տնտեսական գործուենությանը փոխգործակցելու նպատակով։
Այս բոլոր աշխատանքները կվերահսկվեն վերոնշյալ երեք երկրների անձնակազմի ու զորամիավորումների կողմից։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



