Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Չգիտեմ՝ ոնց որ չհավատամ, որ չի գալու, ախր պիտի ապրեր…». ասում է Արմենակ Ուրֆանյանի մայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենպրես»-ի «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկին՝ Համեստ Ներսիսյանին:

Տիկին Համեստին առաջին անգամ չէ, որ տեսնում էի. միջոցառումների ժամանակ հաճախ էի հանդիպում, մտովի կառուցում էի նրա կերպարը ու փաստորեն, չէի սխալվում: Ինձ համար արտաքինից բավականին խիստ թվացող տիկին Համեստը ներքուստ շատ փխրուն ու բարի է, փխրուն, բայց միեւնույն ժամանակ կյանքի պայքարում չնահանջող. Արմենակ Ուրֆանյանի մայրը, հավանաբար, այսպիսին էլ պիտի լիներ:

Ինչ էլ պատմում էր, միայն ժպիտով, ասում է՝ Արմենի թողածը միայն լուսավոր հիշողություններն են որդու մանկության, դպրոցական տարիների, ռազմական ուղով շարժվելու որոշման, բանակին ու իր զինվորներին անչափ նվիրվելու, ի վերջո առաջին սիրո մասին:

«Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ՝ կարծես նրան բերած լինեմ հենց հայրենիքի համար. հունվարի 28-ին էլ ծնվեց»:

Արմենակի ծնվելուց հետո ընտանիքը մե՛կ հայրենիքում է եղել, մե՛կ Ռուսաստանում է փորձել մշտական բնակություն հաստատել, բայց երեխաները նախընտրել էին Հայաստանը: Տիկին Համեստի խոսքով՝ նրանց համար հայրենիքում ապրելն ազատություն նման մի բան էր:

«Արմենս շատ ակտիվ էր, բայց միեւնույն ժամանակ լսող: Դեռ դպրոց չէին գնում, տեղափոխվեցինք Ռուսաստան, մի քիչ մնացինք, բայց ամեն ամառ երեխաներին Հայաստան էի բերում տատիկի մոտ: Զգում էի, որ Ռուսաստանին դժվարությամբ են հարմարվում, հայրենիքը ձգում էր:  Մի պահ նորից վերադարձանք Հայաստան, կարճ ժամանակ դպրոց գնաց այստեղ, բայց հետո էլի տեղափոխվեցինք Ռուսաստան: Դե հայ ենք, երեխաներ են, անընդհատ հեռուստացույցով  տեսնում էին, լսում պատերազմի մասին, հարցեր էին տալիս, մեկ-մեկ էլ պառկում էինք իրար հետ՝ ես ու երկու եղբայր, սկսում էի պատմել արցախ յան դեպքերի մասին, նրանց այդ պատմությունները հետաքրքիր էին»:

Արմենակի համար ոչ միայն պատմություններն էին, փաստորեն, հետաքրքիր, այլեւ հենց ռազմական ոլորտը. մի քանի անգամ Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով անցնելիս մտածել ու բարձրաձայնել էր՝ մի օր անպայման գեներալ է դառնալու:

«Վազգեն Սարգսյանով էր միշտ հիանում՝ որպես իսկական հայի կերպար: Մենք դեմ չէինք, որ ռազմական ուղով առաջ գնա, բայց ասացի՝ Արմեն ջան, եթե ծառայելու ես, գնա Հայաստան, քո հայրենիքում ծառայի, բայց ով իմանար, որ 25 տարի այսպիսի վիճակ է: Ի վերջո, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. սկզբնական շրջանում մենք Արմենիս հետ չէինք, մենակ եկավ, այստեղ՝ մորս մոտ էր մնում: Փոքր եղբայրն էլ չդիմացավ, ասաց՝ էլ չեմ մնում, եկեք գնանք Հայաստան: Բոլորով վերադարձանք»:

Սենյակի պատերին Արմենակի՝ տարբեր ժամանակներում արված նկարներն էին, զինվորական համազգեստները, շքանշանները, պատվոգրերը, մատյաններ հերոսի կատարած գրառումներով եւ նրա զենքի կտորները: Տիկին Համեստն ասում է՝ այնտեղ, որտեղ հիմա որդու համազգեստներն են, մի ժամանակ կախված էին նրա մեդալները, որոնց հերոսն արժանացել էր սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Ամեն մրցույթից առաջ մարտական էր տրամադրվում, նախքան գնալը տատիկին ասում էր՝ մեխը խփի, գալիս եմ:

«Արմենս լավ մարզիկ էր, թաեքվոնդո մարզաձեւով էր զբաղվում: Հետո հայրն առաջարկեց, որ հաճախի ձյուդոյի պարապմունքների, դա էլ արեց: Նաեւ շատ լավ լողալ գիտեր»:  

Ինստիտուտում Արմենակը հրետանավորի մասնագիտությունն էր ընտրել, սակայն երրորդ կուրսում հասկացել էր, որ ուղղությունը փոխել է պետք դեպի հրաձգային վաշտ:

«Արմենս կրակել էր շատ սիրում. հետո ես նեղացա նրանից, ասացի, որ չեմ խոսելու նրա հետ այդ որոշման պատճառով, որովհետեւ ես դեմ էի,  գիտեի, թե ինչ բան է առաջին գիծը, բայց արի ու տես, որ որդուս համար առաջին գիծ պահելը հպարտություն էր: Արմենիս մարտավարության դասախոսի հետ էլ մի օր հանդիպեցինք, մի քանի բան պատմեց: Ասում էր՝ Արմենս դասի ժամանակ հարցեր չէր տալիս, բայց շատ ուշադիր էր լսում,  դասի վերջում մոտենում, բոլոր հարցերը հերթով տալիս էր: Գնացել, դիվերսիաների մասին սկավառակներ էր գնել, նայում էր, ուսումնասիրում էր, թե որ պարագայում ինչ պետք է անել:  Ավարտելուց հետո համարյա երկու տարի Արցախում մնաց, չեկավ. այնքան հարմարվեց, կարծես Մարտակերտից լիներ: Դե, արձակուրդներ ուներ, հետո էլ, երբ Գոհարիկը հայտնվեց, շաբաթվա վերջ մեկ-մեկ գալիս էր»:

Գոհարիկը Արմենակի հարսնացուն էր. նրան առաջին անգամ տիկին Համեստն էր տեսել իր մարզասրահում. տեսել ու նրա խոսքով՝ քարացել էր աղջկա տեսքից:

«Շատ ուրիշ է Գոհարիկը. ինքն էլ Արմենիս նման բոյով, շատ համեստ է ու բարի. մի անգամ շատ հանգիստ խոսք բացեցի, դե, մենք Արմենիս հետ ընկերներ էինք, ամեն հարցում իրար հետ խոսում էինք, ասացի՝ տղես, նենց աղջիկ եմ տեսել, դարձավ, ասաց՝ դե քո ճաշակը գիտենք, ու ծիծաղեց: Գոհարիկի նկարը ցույց տվեցի ու զգացի, որ հավանել է: Մի օր էլ դեսից- դենից խոսում էինք,  կանգնեցի, շատ ուղիղ ասացի՝ Գոհարիկ, դու, որ իմ տղային տեսնես, հաստատ չէ չես ասի: Հիմա Գոհարիկս կարմրել է, չգիտի՝ ինչ ասի, ու ծիծաղում ենք:

Երկուսն էլ շատ ամաչկոտ էին, որոշեցի մի պատահական հանդիպում կ ազմակերպել, ու հա, հենց իրար տեսան, ես զգացի, որ միանգամից հավանեցին իրար: Բա, նշանադրությունն ինչ պատահական եղավ: Գիտեք, Արմենս նման որոշումներ կայացնում էր, բայց իր ամեն քայլը  վստահ էր անում, կշռադատելով: Ամենակարեւորը Արմենիս մեջ մաքրություն, բարություն շատ կար, ու իրար շատ էին նման: Նրանք երկուսն էլ առաջին անգամ էին սիրում»:

Գոհարիկը մի անգամ Արմենակին հարցրել էր՝ արդյոք լինում են դեպքեր, երբ պայմանագրային զինծառայողները դիրքեր չեն բարձրանում, Արմենակը պատասխանել էր, որ դիմում գրելու դեպքում, կարող են մնալ զորամասում, այնտեղ անցկացնել ծառայությունը, հարսնացուն առաջարկել էր նրան դիմում գրել ու նույնպես դիրքեր չբարձրանալ,  Արմենակը շատ կարճ պատասխանել էր՝ չեմ կարող:

«Շատ ուրիշ ձեւի էր սահմանը պահում, գործի մեջ հմուտ էր: Երկու հրաձգային գումարտակ էր փոխել, իր հրամանատարին ասել էր՝ ամենաթափթփված գումարտակը տվեք ինձ, ես ոտքի կհանեմ: Միշտ այդպես ձգտում էր դեպի լավը, դեպի առաջ ու տարբերվում էր ամեն ինչով: Բանակից, զինվորական կյանքից ընդհանրապես չէր խոսում, մեր զրույցները հիմնականում նրա զինվորների մասին էին: Ո˜նց էր սիրում իր տղերքին, ո˜նց էր պահում: Մի օր նշանածն այստեղ էր, հիվանդ էր, ասաց՝ ես քեզ կբուժեմ, նարինջը կտրեց, սխտորը լցրեց վրան ու ասաց՝ դե կեր, հպարտ-հպարտ ասաց՝ բա, իմ զորքը սենց եմ պահում:

Թոնիր էր պատրաստել իրենց մոտ, ամեն հարմարություն ստեղծել էր, ասում էր՝ ինչի պիտի իմ զինվորը խորոված չուտի, ու չհաշված տան պահածոները, մուրաբաները, որոնք Արմենս կյանքում չէր ուտում, բայց  ամեն անգամ տանում էր իր հետ սահման: Զինվորներն իր համար առաջին տեղում էին: Նրանց համար իսկական ընկեր էր, ցանկացած հարցում ինչ գնով էլ լիներ, պիտի հասներ օգնության»:

Որդու զինվորները մինչև այսօր էլ այցելում են տիկին Համեստին, պատմում նրան Արմենակի կյանքի մասին անհայտ մնացած պատմություններ, որոնցում  հերոսի մայրը նորովի է բացահայտում հարազատ որդուն, նրա կերպարն ամբողջացնում՝ լավագույն հատկություններին ավելացնելով եւս մի քանիսը:

«Բանից պարզվում է, որ իմ տղային այնքան մարդ է ճանաչել, որ չենք էլ իմացել. դե, երբեք չի խոսել իր շրջապատի մասին, շատ համեստ էր: Մի անգամ հարցրեց ինձ՝ կարող ես ասել՝ մարդու ամենաարժեքավոր հատկությունը որն է, ասացի՝ որն է, տղես, պատասխանեց՝ համեստությունը: Զինվորները փաստում են, որ լավ հրամանատար, լավ ընկեր լինելուց զատ Արմենս նախեւառաջ լավ մարդ էր: Ընկերները պատմում են, որ երբ դիրքերից իջնում էին, Արմենս առաջարկում էր՝ հավաքվեն, նստեն միասին, զրուցեն, ու միշտ ասում էր՝ ես ոչ մի քայլ հետ չեմ գնալու, որովհետեւ հիմա, որ հետ գնաս, 50-60 տարի հետ ո կարող  է նորից նույն խրամատում հայտնվես ու պայքարդ շարունակես, ասում են՝ ու այո, նա իր գործով դա ապացուցեց, որ ոչ մի քայլ հետ չի գնալու»:

Հերոսի մայրը համոզված է՝ այժմյան սերունդը շատ դասեր քաղեց թե ապրիլյան պատերազմից, թե ապրիլյան հերոսների պայքարից: Ասում է՝ չգիտի՝ արդյոք պատերազմի տարիներին ծնված ու մեծացած սերնդի նման սերունդ նորից կլինի՞:

«Նրանցից ո՞ր մեկս նման բան կսպասեր, բայց մի պահ էլ մտածում եմ՝ ախր, սա դժվարությունների միջով անցած, հաղթահարած  սերունդն է: Շատերը գիտեն, խոսում են տղաների մասին,  բայց դրա հետ մեկտեղ կան մարդիկ, որ չեն էլ ճանաչում, անտարբեր են: Երթուղայինի մեջ մեկ-մեկ խոսք եմ բացում, տեսնեմ՝ գիտեն, բայց չէ, չեն ճանաչում, նրանց դա չի հետաքրքրում: Ամեն դեպքում կարծում եմ՝ պատերազմը խորը հետք թողեց, առաջին գիծ կանգնած տղաները  պարզապես ապացուցեցին, որ եթե մարդու ոգին տեղն է, ուրեմն առանց զենքի էլ նա հնար կգտնի պայքարելու»:

Տիկին Համեստի համար որդու հետ քայլելը, նույնիսկ հյուր գնալն էր հպարտություն. հիմա ուզում է առաջ նայել, բայց վախենում է ժամանակի հետ խորացող կարոտից ու դատարկությունից:

«Ահագին ժամանակ է անցել, բայց ոնց որ երեկ լիներ: Չգիտեմ՝ ոնց որ չհավատամ, որ չի գալու, ախր պիտի ապրեր»:

Սյուզի Մուրադյան


Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հ.Գ. Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան եւ Քյարամ Սլոյան. հերոսներ, որոնք կյանքի գնով պաշտպանեցին իրենց վստահված դիրքը՝ ընկերոջ կյանքը գերադասելով սեփականից, անուններ, որոնք հավերժ կապված կլինեն իրար:

Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա