Զիմբաբվեում սկսել են փղերին թունավորել ցիանիդի միջոցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶիմբաբվեում 14 փղերի են սպանել ցիանիդի միջոցով: Նրանց մեծ մասին գտել են Hwange ազգային բնայգում, որը տխուր հռչակ Է ձեռք բերել հուլիսին այստեղ ամերիկացի ատամնաբույժի կողմից Սեսիլա առյուծի սպանությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Toronto Sun-ին:
Սպանված բոլոր փղերի ժանիքները սղոցված են եղել:
Ազգային բնայգին 53 հազար փղերի բնակության վայրն Է, եւ որսագողության դեպքերն այստեղ հազվադեպ չեն: Սակայն Hwange-ի աշխատողները նշում են, որ աճող տարածում Է գտնում ցիանիդի աղերով կենդանիների թունավորումը, որոնք Զիմբաբվեում լայնորեն օգտագործվում Է հանքագործական արդյունաբերության մեջ:
Պարզվել Է, որ որսագողները թույն են ավելացնում նարնջի եւ եգիպտացորենի կողրերի մեջ, որոնցով հրապուրում են փղերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



