Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ–ադրբեջանական սահմանի բնակչի կարծիքով՝ եթե իշխանություններն իրենց թիկունքից չհարվածեն, թուրքը չի կարողանա հայի ճանապարհը կտրել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչ Սարո Խաչիկյանի 138 գլուխ խոզից երկու մայր խոզն անցյալ տարվա նոյեմբերի 4–ին հրաժարվել են կերից: Դրանից հետո կենդանու փորի հատվածն ու ականջներն են կարմրել: Սարոն այդ մասին ահազանգել է ՍԱՊԾ թեժ գծին և հայտնել այդ մասին: Հաջորդ օրը խոզերից 30–ի մոտ նույն խնդիրն է եղել, և դրանից հետո խոզերը սկսել են հերթով սատկել: Մարզային ու համայնքային մարմինների ներկայացուցիչները բոլորն էլ եկել, տեսել, արձանագրություն են կազմել, խոզերին հողին հանձնել ու հեռացել, իսկ փոխհատուցման հարցի մասին գյուղապետն ասել է, որ ինքն անզոր է և որևէ հարցով չի կարող նրան օգնել, բայց արդեն սատկել էին բոլոր 138 խոզերը:

«Նոր տարուն պետք է խոզերը մորթեի, միսը վաճառեի, որպեսզի բանկի 7 մլն դրամ վարկը փակեմ և երեխայիս բուժման հարցերով զբաղվեմ: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ և բոլոր խոզերս հերթով սատկեցին: Վերջին խոզը նոյեմբերի 24–ին սատկեց: Երբ գործը հասավ ՍԱՊԾ–ին, ինձ զանգեցին ու ասեցին, թե կլինի՞ որ արձանագրություններում չգրենք, որ խոզերը աֆրիկյան ժանտախտով են վարակված եղել: Ես չհամաձայնեցի: Ասեցի՝ եթե աֆրիկյան ժանտախտով հիվանդ չեն եղել խոզերը, ուրեմն ինչու շուկա հանելու իրավունք չեք տվել»,– ասաց Ս. Խաչիկյանը:

Սարոյի պատմելով համայնքի անասնաբուժն իր գործը պատշաճ կատարել է: Կազմակերպել է նաև խոզերի մեկուսացման ու ախտահանման գործը, բայց մսից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության մեջ այդպես էլ չի նշվել, թե կենդանին իրականում ինչ հիվանությունից է սատկել: Ավելին, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի թիվ 3510 փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ ներկայացված նմուշներում ինֆեկցիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Այդ պատասխանից հետո Ս.Խաչիկյանը մարզի գլխավոր անասնաբույժից փորձել է պարզել, որ եթե կենդանիները ինֆեկցիոն հիվանդություն չունեն, ապա ինչո՞ւ այդ խոզի միսը շուկայում վաճառելու թույլտվություն իրեն չեն տալիս: Հարցի պատասխանը ստանալու համար նա դիմել է նաև ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանին, սակայն նրան պատասխանել են, որ եթե խոզերը ջերմություն են ունեցել, ապա շուկայում վաճառելու թույտվություն տալ չեն կարող: Բայց, ՍԱՊԾ–ում չեն կարողացել պատասխանել հարցին, որ եթե խոզերը հիվանդ են, ապա ինչու է լաբորատոր փորձաքննության եզրակացության մեջ նշված, որ խոզերը հիվանդ չեն եղել:

«Հ. Մկրտչյանին ասեցի, որ ձեր լաբորատոր փորձաքննության արդյունքով խոզերը առողջ են, ուրեմն ինչո՞ւ շուկայում վաճառելու թույլտվություն տալու փոխարեն արձանագրություն է կազմվել, որ խոզերը հողի մեջ թաղվեն: Երրորդ երեխայիս ծննդյան 500 հազար դրամ գումարն ու ծնողներիս թոշակի գումարներն ամբողջությամբ ծախսել եմ կեր առնելու վրա այն հույսով, որ Նոր տարուց առաջ միսը կվաճառեմ և թե՛ պարտքերս կտամ, թե՛ մեծ տղայիս բուժման հարցերը կլուծեմ, բայց փաստորեն կանգնեցի կոտրած տաշտակի առաջ»,– ասաց Ս. Խաչիկյանը:

Պարզվում է, մինչև մորթելու ժամկետը լրանալը ոչ միայն խոզերին, այլև մյուս խոշոր եղջերավորներին հիվանդացնելու դեպքեր համայնքներում հաճախ են պատահում: Եվ նման դեպքերում գյուղացիները եղածն ամբողջովին չկորցնելու համար հիվանդ անասունի միսը տեղի ղասաբների միջոցով հասցնում են 200–ից 500 դրամով վաճառել:

«Նոր տարուց առաջ ղասաբները Տավուշի մարզում առանց թղթի սատկած խոզի մսի կիլոն 200–ից 500 դրամով առել ու տարբեր տեղեր են ուղարկել: Խեղճ գյուղացիներն էլ միսը թափելու փոխարեն գոնե մի 10 հազար դրամով վաճառում են ու չեն էլ իմանում, թե հիվանդ անասունի միսն ուր է գնում: Լրիվ անարխիա է տիրում և դա բիզնես է: Սկզբում անասուններին հիվանդացնում են, որ գյուղացիներից էժան միս առնեն, հետո հիվանդ անասունի միսը բերում են սառնարանները լցնում, որ մի քանի անգամ ավել գնով քիչ–քիչ տարբեր տեղերում վաճառեն: Խեղճ ժողովուրդն էլ հիվանդ անասունի միսն առնում ու Նոր տարվա տոնական սեղան է գցում, ուրախանում, չիմանալով, թե իրականում ինչ միս է ուտում»,– ասաց Սարո Խաչիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մարզում միայն իր խոզերը չեն անկել: Անցյալ տարվա նոյեմբեր ամսին ողջ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ 16 հազար գլուխ խոզ է սատկել, բայց զարմանալիորեն միայն նրան են արգելել միսը շուկայում վաճառել: Նա նաև պատմում էր, որ մինչև սատկելը խոզերից այնպիսի հոտ էր գալիս, որ հնարավոր չէր մոտենալ կենդանիներին, բայց զարմանալիորեն լաբորատոր փորձաքննության արդյունքներով իր խոզի միսը առողջ է համարվել:

Պետական կառույցների ներկայացուցիչների հաշվարկով Սարոյի վնասը մոտ 13 մլն դրամ է կազմել: Նման ահռելի վնասի պատճառով խափանվել է նաև սահմանամերձ Կոթի գյուղում գյուղատնտեսությունը զարգացնելու Սարոյի մեծ ծրագրերը:

«Թուրքի սահմանին երեք երեխա եմ պահում և այդ խոզի միսը միայն իմ ընտանիքի համար չէր: Սահմանի բոլոր պոստերն էլ գիտեն, որ ես ամեն Նոր տարուն ամենաքիչը մոտ 70 կգ միս պոստերին եմ բաժանում: Իմ տունը գյուղի ծայրամասում է գտնվում, թուրքի սահմանից մի քանի մետր այս կողմ: Բայց ես թուրքից ընդհանրապես չեմ վախենում և բոլորն էլ գիտեն, որ թուրքի վառած արտերն անգամ, առանց վախենալու ես մենակ գնում եմ ու հանգցնում, առանց մտածելու, որ սնայպերը ինձ կխփի: Թուրքի գյուլեն կպել էր մեր տան ապակուն և փշրված ապակին խրվել էր տղայիս երեսի մեջ, բայց ես մարդկանց չասեցի այդ մասին, որ հանկարծ իմ ազգը չվախենա: Բայց այսքանից հետո ես պարզ հայտարարում եմ, որ հիմա ես իմ թիկունքից եմ վախենում, քանի որ հենց թիկունքից են ինձ ու իմ ընտանիքին այսպիսի ծանր հարված հասցնում: Մեր գյուղը պահելը մեր ճակատագիրն է, և ոչ մեկը չպետք է գա մեր գյուղը պահի ու եթե մեր իշխանությունները թիկունքից մեզ չհարվածեն, թուրքը չի կարողանա մեր ճանապարհը կտրել»,– ասաց Սարո Խաչիկյանը:

Առանց որևէ մեկնաբանության «Փաստը» ներկայացրեց Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչ Սարո Խաչիկյանի պատմությունը, իսկ մանրամասներին և պատկան կառույցների մեկնաբանություններին կանդրադառնանք հաջորդիվ: Այս պահին ընդամենը արձանագրենք, որ սա աշխատասեր ու գործունյա գյուղացու մեջքը կոտրելու առաջին և միակ դեպքը չէ և այս մասին գիտեն բոլորը: Բայց ցավալին այն է, որ իշխանություններն այս ամենը լավ իմանալով լռում են ու վերևներին էլ վստահեցնում, թե իրենց մարզում ամեն ինչ լավ է: Եվ հենց նման անտարբերության և փաստացի անգործության պայմաններում է, որ գյուղացին հողն է լքում, քաղաքացին էլ` քաղաքը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով