Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե ծննդաբերությունից հետո կինն այս 4 ախտանիշերն ունի, ապա պետք է անհապաղ դիմի մասնագետի

ԼԱՅՖ

Postpartum Progress-ի զեկույցի համաձայն՝ 7 երիտասարդ կամ ապագա մայրերից մեկը տառապում է հետծննդաբերական ընկճախտով: Սակայն այս խնդիրն ընդունված չէ քննարկել: Որպես հետևանք՝ շատ կանայք կարծում են, որ իրենք պետք է թաքցնեն իրենց վիճակը և անհրաժեշտ օգնության չդիմեն: Որոշ դեպքերում դա կարող է նույնիսկ ճակատագրական հետևանքներ ունենալ:

Հետծննդաբերական ընկճախտը կանանց կամ հոգեբանների հորինվածքը չէ, դա լուրջ վիճակ է, որը պայմանավորված է հորմոնալ հավասարակշռության խախտմամբ, այն միջամտություն է պահանջում: Ներկայացնում ենք, թե որ նշաններին է պետք առանձնակի ուշադրություն դարձնել:

Image result for после родов

1. Անվերահսկելի զայրույթ

Իհարկե, հղիության վերջին ամսում կամ անհանգիստ երեխայի խնամքի ընթացքում կնոջից արդարացի է որոշակի գրգռվածություն սպասել: Բայց եթե կինը լի է զայրույթով և կատաղության պոռթկումներով, որոնք նրան մինչ հղիությունը բնորոշ չէին, պետք է մասնագետի դիմեք: Երիտասարդ մորը մի մեղադրեք անվերահսկելի ագրեսիայի, առանց պատճառի նեղանալու և բղավելու համար. այդ ժամանակ նրա մարմինը և գիտակցությունը հորմոններն են կառավարում:

2. Մեծ անհանգստություն

Իհարկե, բոլոր ծնողներն անհանգստանում են իրենց երեխայի համար: Բայց անհանգստությունը մի բան է, իռացիոնալ վախը՝ լրիվ ուրիշ: Որոշ դեպքերում կանայք ամիսներ շարունակ իրենց երեխային չեն լողացնում՝ վախենալով խեղդել նրան: Կամ իրենց փոքրիկին գրկել թույլ չեն տալիս նույնիսկ մտերիմ մարդկանց: Այս բոլոր վախերը կնոջը քայքայում են ինչպես հոգեպես, այնպես էլ՝ ֆիզիկապես: Բացի դրանից՝ մոր այդ հոգեբանական վիճակը փոխանցվում է երեխային. մինչև 3 տարեկանը նա սերտ հուզական կապի մեջ է մոր հետ:

3. Մեկուսացում արտաքին աշխարհից

Երիտասարդ մոր համար լիովին նորմալ է սկզբում գործնականում ամբողջ ժամանակը տանը երեխայի հետ անցկացնելը: Բայց շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության կորուստը մտահոգիչ է: Հեռախոսազանգերին պատասխանել, ընտանիքին և հարազատներին այցելել կամ զուգընկերոջ հետ շփվել չցանկանալը վտանգավոր նշաններ են, որ կինը հետծծնդաբերական ընկճախտի մեջ է:

4. Քնի և/կամ սնվելու սովորական ռեժիմի փոփոխություն

Երեխայի ծնունդը, անշուշտ, փոփոխություններ է մտցնում ծնողների սովորական կյանքում: Բայց անքնությունը, սննդից հրաժարվելը կամ չափից շատ ուտելը կարող է զգալիորեն վնասել առողջությանը: Կնոջը հարցնելու փոխարեն, թե նրան ինչով օգնել՝ երեխայի հետ գնացեք զբոսնելու կամ գնումների, ճաշ պատրաստեք, տունը հավաքեք: Երբեմն կնոջը պարզապես պետք է առանձին մնալ իր հետ, հանգիստ լոգանք ընդունել կամ մի քանի ժամ քնել:

Հետծննդաբերական ընկճախտը բավական տարածված երևույթ է, պետք չէ ամաչել մտերիմներին ձեր ապրումների մասին ասելուց և մասնագետի դիմելուց: Հիշեք, որ ձեր վախերի և ապրումների մեծ մասն անհիմն են և պայմանավորված են միայն ձեր օրգանիզմում հորմոնալ փոփոխություններով: Այնուամենայնիվ, նորմալ վիճակի գալու և հանգստություն ու հոգևոր հավասարակշռություն ձեռք բերելու համար ձեզ կարող է մասնագետի օգնություն պետք լինել:

Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան