Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շուշին կարողացան պահել նրանք, ում այն պատկանում է. Շիրակ Թորոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայ զինվորի, սպայի ոգին այնքան հզոր է, որ  ցանկացած պահի պատրաստ ենք հակահարված տալ հակառակորդին, ինչպիսի սանձազերծման էլ այն փորձի դիմել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց նորընտիր խորհրդարանի ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, ո ր Շուշին ոչ թե գրավվեց, այլ վերադարձավ հայրենի երկրի գիրկը, եւ դա արվեց հայ զինվորի շնորհիվ:

«Հակառակորդը չկարողացավ պահել այդ անառիկ բերդը, դա կարողացան անել նրանք, ում պատկանում է այն: Կարծում եմ՝ սա կարեւոր խորհուրդ ունի: Մայիս ամիսը, առհասարակ, խորհրդանշական ամիս է, հաղթանակների ամիս:  Հատկապես  ղարաբաղյան հարցի հետ կապված` երկու լուրջ ձեռքբերում ունեցանք.  մեկը հենց Շուշիի ազատագրումն էր, մեկն էլ մայիսի  12-ի զինադադարի կնքումը, որով, փաստորեն, արձանագրվեց հայկական կողմի հաղթանակը»,-շեշտեց նա: 

Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան պատերազմին՝ պատգամավորը նշեց, որ այն եւս մեկ անգամ ցույց տվեց Ադրբեջանի ձախողումը:

«Ադրբեջանը տվեց բազմաթիվ անգամ ավելի շատ զոհեր, ահռելի քանակությամբ տեխնիկայի կորուստ  եւ արդյունքում Մոսկվայի միջոցով խնդրեց զինադադար, որ ավելի մեծ թվով զոհեր չունենա: Մեր պաշտպանական կառույցը պարբերաբար հայտնում է այն մասին, որ սահմանն անառիկ է, վերահսկվում է. սա արդեն կարեւոր հանգամանք է եւ խոսուն փաստ այն մասին, որ Ադրբեջանը լրջագույն խնդիր կունենա, եթե կրկին սանձազերծի պատերազմ, եւ մենք բոլոր առումներով կազմ-պատրաստ կլինենք: Եվ, առհասարակ, մենք պետք է ոչ թե  քննարկենք՝ արդյոք հարձակման հավանականությունը մեծ է, թե ոչ, այլ պահովենք այն բոլոր կառուցակարգերը, որոնք անհրաժեշտ են սահմանը եւ ռազմական, եւ դիվանագիտական, եւ տեխնիկական առումներով անառիկ պահելու համար»,-ասաց Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարելի է նույնպես անվանել բանակցություններ, սակայն բուն բանակցային գործընթացին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մենք այդ սկզբունքները փորձում ենք կյանքի կոչել բանակցային այսօրվա ընթացքով: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումն էլ  ցույց տվեց, որ այս պահին ամենակարեւորը այդ որոշումները կյանքի կոչելն է,  եւ, ավելին ասեմ, մենք միակողմանիորեն դա անում ենք: Մասնավորապես՝ շփման գծում մեր կողմից անհրաժեշտ սարքավորումներ ենք տեղադրում թե մշտադիտարկում իրականացնելու, թե մյուս կողմից սահմանը անառիկ պահելու համար»,-եզրափակեց նա:

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց