Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գիրքը թարգմանվել է հայերեն ու հասանելի է հայ լրագրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Մեդիա էկոհամակարգի գլոբալ ձևափոխման խնդիրներին անդրադարձող ամերիկացի լրագրող Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գիրքն արդեն հայերենով հասանելի է լրագրողի մասնագիտությունն ընտրած անձանց: Հոկտեմբերի 7-ին կայացավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև հեղինակը, ով այս օրերին Երևանում է և առաջիկայում դասախոսու թյուններով ու հանրային ելույթներով հանդես կգա Երևանում և Գյումրիում:

Գրքի թարգմանությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախաձեռնությամբ` ԱՄՆ Պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:

Գրքի հեղինակ Դեն Գիլմորը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանն ու «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանը թարգամանությունը հաջողությամբ ավարտվելու առիթով: «Հրաշալի է, որ նման գաղափարները կարողանում են հաջողությամբ իրականացվել: Հաճելի անակնկալ էր, երբ առաջին անգամ ինձ զանգահարեցիք ու հարցրեցիք, թե կարող եք թարգմանել գիրքս»,-նշեց Գիլմորը:  

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանն էլ ներկաներին պատմեց, թե ինչպես միտք առաջացավ հայ ընթերցողին հասանելի դարձնել ամերիկացի լրագրողի, մեդիա ձեռներեցի աշխատությունը: «Առաջին անգամ Դեն Գիլմորի գրքին ծանոթացա 2006 թվականին, երբ ձեռք բերեցի հեղինակի «Մենք ենք մեդիան» աշխատանքը: Դրանից հետո ի հայտ եկան հեղափոխական մտքեր, որոնք առաջանում են ցանկացած լրագրողի մոտ հատկապես ցանցային փոփոխությունների ներկա շրջանում: Հաջորդ կապը պարոն Գիլմորի հետ տեղի ունեցավ 2012-ին, երբ ես մասնակցում էի մի ծրագրի, որտեղ 17 երկրներից մասնակիցներ կային, «Skype » կոնֆերանսի միջոցով ծանոթացանք նրա հետ: Մեզ հնարավորություն տրվեց 30 րոպե առցանց շփվել նրա հետ, դրանից հետո տեղեկացա, որ կա երկրորդ գիրքը` «Մեդիակտիվ»-ը և ցանկություն առաջացավ այն հասանելի դարձնել նաև հայ ընթերցողին, հատկապես ուսանողությանը և լրագրողական համայնքին»,-նշեց Սուրեն Դեհերյանը:

Նրա խոսքով` թեպետ գիրքը գրվել է 2010-ին, բայց դրանում կան խորհուրդներ, որոնք այսօր էլ արդիական են: Գրքի հայերեն թարգմանության մեջ զետեղվել է նաև Գիլմորի հետգրությունը, որը նա գրել է 5 տարի անց` 2015-ի օգոստոսի 26-ին` հետադարձ հայացք գցելով 5 տարիներին տեղի ուենցած փոփոխություններին:

Գիրքը բաժանորդագրությամբ հասանելի կլինի բուհերին և ԶԼՄ-ներին:

Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ Կարապետյան