Մենչ. «Երբ իմացա, որ զույգ եմ ունենալու, շատ երջանկացա». Tert.am Life
ՖՈՏՈTert.am Life–ը գրում է
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի երկվորյակ երեխաները` Մարիան և Աշոտը, այսօր դարձել են 9 տարեկան։ Tert.am Life–ի հետ զրույցում Արմենն ասաց, որ փոքրիկները փոխել են իր կյանքում ամեն ինչ։
«Շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև միանգամից բազմազավակ հայրիկ դարձա։ Երբ իմացա, որ զույգ եմ ունենալու, շատ երջանկացա։ Այդ լուրն իմացա այն օրը, երբ հայրիկիս սրտի վիրահատությունն էր։ Շատ բարդ վիրահատություն էր սպասվում, կարծում եմ` դա մեծ ուժ տվեց հայրիկիս, որ ավելի կենսուրախ գնա վիրահատության, որը բարեհաջող ավարտվեց»,– պատմեց Մենչը։
Դերասանը նկատեց, որ երկվորյակները շատ են տարբերվում շրջապատից։ «Իրենք լրիվ ուրիշ աշխարհ են։ Ինձ միշտ ասում էին, որ զույգերը ներքին կապ ունեն, չէի հասկանում և ընդունում, սակայն հետևելով փոքրիկներիս` հասկանում եմ, որ այդպես է։ Առաջնահերթ իրենք են իրար համար` քրոջ համար եղբայրը, եղբոր համար` քույրը, հետո միայն մենք բոլորս։ Տարբեր սեռի են, բայց շատ կապված են»,– նշեց նա։
Շարունակությունը՝ այստեղ