Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հանդիպել եմ պարոն Ծառուկյանին. ԱԺ-ում կլինեմ բացառապես նրա ցանկությամբ». Արտյոմ Ծառուկյանը պատրաստ է հրաժարվել մանդատից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ 12 հոգի դիմել էր ԿԸՀ`  ինքնաբացարկների դիմումները չեղյալ համարելու պահանջով: Նրանցից 8-ը մանդատ ստացել էր, սակայն նրանցից մի քանիսը հայտարարել են, որ պատրաստ են կրկին հրաժարվել: ArmLur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց նաև Արտյոմ Ծառուկյանը, ով ևս այդ 8 անձանց թվում է:

– Դուք այն 12 թեկնածուների թվում էիք, ովքեր ԿԸՀ–ում հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները։  Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում: Ինչ պայմանավորվածություններ են եղել Ձեզ հետ:

– Նախ ասեմ, որ ես ԲՀԿ-ի հիմնադրման ժամանակահատվածից հանդիսանում եմ այդ կուսակցության անդամը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամագրվել եմ, որովհետև նրա հիմնադիր նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ Իսկ ես հավատում ու վստահում եմ նրան։ 10 տարուց ավելի է ինչ կուսակցական եմ և մշտապես ականատեսն եմ եղել Գագիկ Ծառուկյանի` արդարության, ազնվության, խոսքի ու գործի կատարյալ համատեղությանը։ Իրապես շատ ուրախ եմ, որ այն քաղաքական թիմի ներկայացուցիչն եմ, որի ղեկավարը հենց պարոն Ծառուկյանն է։

Ինքնաբացարկի դիմումի մասով պետք է փաստեմ, որ չկա այնպիսի դիմում, որը տվյալ թեկնածուն ստորագրած չլինի։ Կարծում եմ բոլոր թեկնածուները հստակ գիտակցել են, թե ինչ փաստաթուղթ են ստորագրում և ինչի համար։ Պատգամավորական մանդատի ինքնաբացարկի դիմումից իմ կողմից հրաժարվելու մասով ցանկանում եմ հայտնել, որ դիմումը հետ եմ վերցրել կարծելով որ դա Գագիկ Ծառուկյանի ցանկությունն է։ Նույն օրը հանդիպել եմ պարոն Ծառուկյանին և զրուցել նրա հետ։

 – Ձեր հետագա անելիքները որո՞նք են լինելու: Հնարավո՞ր է որոշեք հրաժարվել մանդատից: Եթե Գագիկ Ծառուկյանը Ձեզ ասի հրաժարվեք մանդատից, կհրաժարվե՞ք:

– Մանդատ ստանալը ինձ համար ինքնանպատակ չի, իրականությունից հեռու են այն լուրերըՙ որ արդեն մի քանի օր է շրջանառվում են մամուլում։ Ես Ազգային Ժողովում կլինեմ և օրինաստեղծ աշխատանքով կզբաղվեմ բացառապես Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ և նրա որոշմամբ։ Հակառակ պարագայում ԱԺ առաջին իսկ նիստին պատրաստ եմ ԱԺ կանոնակարգ օրենքի 13 հոդվածի համաձայն դիմում ներկայացնելու և հրաժարվելու մանդատից։ Անկախ բոլոր զարգացումներից մի գիտելիքներով և ներուժով մշտապես կանգնած եմ ու կանգնելու եմ Ծառուկյանի կողքին։

Հիշեցնենք, որ ինքնաբացարկների դիմումների հրապարակումից հետո  դաշինքից  12 հոգի դիմել էր`  այն չեղարկելու պահանջով: Սակայն դրանից հետո Արարատ Զուրաբյանը հայտարարել է դրանից հրաժարվելու մասինՙ իսկ Վահան Կարապետյանն ու Նապոլեոն Ազիզյանն էլ նշել են, թե Գագիկ Ծառուկյանի ասելու պարագայում ևս այդպես կվարվեն: 

Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմը