Մազերին ծավալ հաղորդելու 5 հնարք
ԼԱՅՖՈչ բոլորին է բնությունն օժտել փարթամ մազերով, սակայն հարկավոր չէ հուսահատվել: Ձեզ ենք ներկայացնում մազերին ծավալ հաղորդելու 5 հնարք:
1. Խաղացեք մազերի երկարության հետ
Շատ վարսահարդարներ եկել են այն եզրահանգման, որ բարակ մազերի համար ամենաօպտիմալ երկարությունը ուսերի մակարդակից ոչ երկարն է: Երկար մազերի պարագայում ծավալի պակասն ավելի ակնհայտ է լինում:
2. Արեք շերտավոր սանրվածք
Շերտավոր սանրվածքը հիանալի հնարք է մազերին ծավալ հաղորդելու համար:
3. Խաղացեք գույնի հետ
Մազերին ծավալ կարելի է հաղորդել ոչ միայն մկրատի շնորհիվ, այլև գունային գամմայի ճիշտ ընտրությամբ:
4. Կիրառեք «ստեղծագործական քաոս» մոտեցումը
Ձիգ և չափազանց կոկիկ սանրվածքը մազերն ավելի բարակ է ցույց տալիս: Փորձեք թեթևակի «քաոս» հաղորդել ձեր սանրվածքին՝ այդպիսով դրան ծավալ հաղորդելով:
5. Մազերը ներքևից չորացրեք
Անգամ պարզապես մազերը ճիշտ չորացնելով կարող եք դրանց ծավալ հաղորդել: Պարզապես գլուխը կախեք և սկսեք չորացնել: Այդպես մազերն արմատներից ավելի ծավալուն են դառնում: