Տանզանիայում դպրոցական ավտոբուսն ընկել է կիրճը. կա 31 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏանզանիայի հյուսիսային Արուշա քաղաքում դպրոցական ավտոբուս է գլորվել ժայռից ցած, ինչի հետևանքով 31 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով երկրի պաշտոնական աղբյուրը:
Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 35 մարդ է գտնվել, որոնց թվում` ուսուցիչներ և աշակերտներ: Նշվում է, որ ավտոբուսը երեխաներին էքսկուրսիայի էր տանում, սակայն անցնելով մոտակա ավանի կողքով` այն ընկել է Մարա գետի կիրճը:
Շրջանի ոստիկանապետի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:00-ին (08:00` երևանյան)` Սերենգետի ազգային պարկից 150 կմ հեռավորությամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



