Աշխարհի «ամենաանպետք» օդանավակայանում առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍուրբ Հեղինե կղզու օդանավակայանում կառուցումից ի վեր առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել, գրում է The Times-ը՝ նկատելով, որ լրատվամիջոցներն այդ օդանավակայանն աշխարհում «ամենաանպետքն» են որակել:
Աղբյուրը մանրամասնում է, որ թեև օդանավակայանի կառուցման վրա մոտ 370 մլն դոլար է ծախսվել, սակայն այն 1 տարի շարունակ ոչ մի ինքնաթիռի չի ընդունել կամ ճանապարհել:
Նշվում է, որ օդանավակայանը կառուցված է զառիթափի մոտ, ուստի՝ այնտեղ միշտ ուժեղ քամի է փչում, ինչն էլ, իր հերթին, դժվարացնում է օդանավերի վայրէջքը:
Հայտնի է, որ առաջին անգամ վայրէջք կատարած օդանավը, որում կար 60 ուղևոր, թռչում էր Հարավային Աֆրիկայից:
Տեղի իշխանությունները լիահույս են, որ այս չվերթի ընդունումից հետո օդանավակայանը կսկսի ավելի հաճախ օգտագործվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



