Արցախում հակառակորդի կողմից հրացանային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը կոմայից դուրս է եկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը կոմայից դուրս է եկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից:
«Թաթուլ Հարությունյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակն առայժմ ծանր է»,- հայտնեցին հոսպիտալից:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



