Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-ադրբեջանական սահմանի բնակչի կարծիքով՝ եթե իշխանություններն իրենց թիկունքից չհարվածեն, թուրքը չի կարողանա հայի ճանապարհը կտրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչ Սարո Խաչիկյանի 138 գլուխ խոզից երկու մայր խոզն անցյալ տարվա նոյեմբերի 4–ին հրաժարվել են կերից: Դրանից հետո կենդանու փորի հատվածն ու ականջներն են կարմրել: Սարոն այդ մասին ահազանգել է ՍԱՊԾ թեժ գծին և հայտնել այդ մասին: Հաջորդ օրը խոզերից 30–ի մոտ նույն խնդիրն է եղել, և դրանից հետո խոզերը սկսել են հերթով սատկել: Մարզային ու համայնքային մարմինների ներկայացուցիչները բոլորն էլ եկել, տեսել, արձանագրություն են կազմել, խոզերին հողին հանձնել ու հեռացել, իսկ փոխհատուցման հարցի մասին գյուղապետն ասել է, որ ինքն անզոր է և որևէ հարցով չի կարող նրան օգնել, բայց արդեն սատկել էին բոլոր 138 խոզերը:

«Նոր տարուն պետք է խոզերը մորթեի, միսը վաճառեի, որպեսզի բանկի 7 մլն դրամ վարկը փակեմ և երեխայիս բուժման հարցերով զբաղվեմ: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ և բոլոր խոզերս հերթով սատկեցին: Վերջին խոզը նոյեմբերի 24–ին սատկեց: Երբ գործը հասավ ՍԱՊԾ–ին, ինձ զանգեցին ու ասեցին, թե կլինի՞ որ արձանագրություններում չգրենք, որ խոզերը աֆրիկյան ժանտախտով են վարակված եղել: Ես չհամաձայնեցի: Ասեցի՝ եթե աֆրիկյան ժանտախտով հիվանդ չեն եղել խոզերը, ուրեմն ինչու շուկա հանելու իրավունք չեք տվել»,– ասաց Ս. Խաչիկյանը:

Սարոյի պատմելով համայնքի անասնաբուժն իր գործը պատշաճ կատարել է: Կազմակերպել է նաև խոզերի մեկուսացման ու ախտահանման գործը, բայց մսից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության մեջ այդպես էլ չի նշվել, թե կենդանին իրականում ինչ հիվանությունից է սատկել: Ավելին, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի թիվ 3510 փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ ներկայացված նմուշներում ինֆեկցիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Այդ պատասխանից հետո Ս.Խաչիկյանը մարզի գլխավոր անասնաբույժից փորձել է պարզել, որ եթե կենդանիները ինֆեկցիոն հիվանդություն չունեն, ապա ինչո՞ւ այդ խոզի միսը շուկայում վաճառելու թույլտվություն իրեն չեն տալիս: Հարցի պատասխանը ստանալու համար նա դիմել է նաև ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանին, սակայն նրան պատասխանել են, որ եթե խոզերը ջերմություն են ունեցել, ապա շուկայում վաճառելու թույտվություն տալ չեն կարող: Բայց, ՍԱՊԾ–ում չեն կարողացել պատասխանել հարցին, որ եթե խոզերը հիվանդ են, ապա ինչու է լաբորատոր փորձաքննության եզրակացության մեջ նշված, որ խոզերը հիվանդ չեն եղել:

«Հ. Մկրտչյանին ասեցի, որ ձեր լաբորատոր փորձաքննության արդյունքով խոզերը առողջ են, ուրեմն ինչո՞ւ շուկայում վաճառելու թույլտվություն տալու փոխարեն արձանագրություն է կազմվել, որ խոզերը հողի մեջ թաղվեն: Երրորդ երեխայիս ծննդյան 500 հազար դրամ գումարն ու ծնողներիս թոշակի գումարներն ամբողջությամբ ծախսել եմ կեր առնելու վրա այն հույսով, որ Նոր տարուց առաջ միսը կվաճառեմ և թե՛ պարտքերս կտամ, թե՛ մեծ տղայիս բուժման հարցերը կլուծեմ, բայց փաստորեն կանգնեցի կոտրած տաշտակի առաջ»,– ասաց Ս. Խաչիկյանը:

Պարզվում է, մինչև մորթելու ժամկետը լրանալը ոչ միայն խոզերին, այլև մյուս խոշոր եղջերավորներին հիվանդացնելու դեպքեր համայնքներում հաճախ են պատահում: Եվ նման դեպքերում գյուղացիները եղածն ամբողջովին չկորցնելու համար հիվանդ անասունի միսը տեղի ղասաբների միջոցով հասցնում են 200–ից 500 դրամով վաճառել:

«Նոր տարուց առաջ ղասաբները Տավուշի մարզում առանց թղթի սատկած խոզի մսի կիլոն 200–ից 500 դրամով առել ու տարբեր տեղեր են ուղարկել: Խեղճ գյուղացիներն էլ միսը թափելու փոխարեն գոնե մի 10 հազար դրամով վաճառում են ու չեն էլ իմանում, թե հիվանդ անասունի միսն ուր է գնում: Լրիվ անարխիա է տիրում և դա բիզնես է: Սկզբում անասուններին հիվանդացնում են, որ գյուղացիներից էժան միս առնեն, հետո հիվանդ անասունի միսը բերում են սառնարանները լցնում, որ մի քանի անգամ ավել գնով քիչ–քիչ տարբեր տեղերում վաճառեն: Խեղճ ժողովուրդն էլ հիվանդ անասունի միսն առնում ու Նոր տարվա տոնական սեղան է գցում, ուրախանում, չիմանալով, թե իրականում ինչ միս է ուտում»,– ասաց Սարո Խաչիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մարզում միայն իր խոզերը չեն անկել: Անցյալ տարվա նոյեմբեր ամսին ողջ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ 16 հազար գլուխ խոզ է սատկել, բայց զարմանալիորեն միայն նրան են արգելել միսը շուկայում վաճառել: Նա նաև պատմում էր, որ մինչև սատկելը խոզերից այնպիսի հոտ էր գալիս, որ հնարավոր չէր մոտենալ կենդանիներին, բայց զարմանալիորեն լաբորատոր փորձաքննության արդյունքներով իր խոզի միսը առողջ է համարվել:

Պետական կառույցների ներկայացուցիչների հաշվարկով Սարոյի վնասը մոտ 13 մլն դրամ է կազմել: Նման ահռելի վնասի պատճառով խափանվել է նաև սահմանամերձ Կոթի գյուղում գյուղատնտեսությունը զարգացնելու Սարոյի մեծ ծրագրերը:

«Թուրքի սահմանին երեք երեխա եմ պահում և այդ խոզի միսը միայն իմ ընտանիքի համար չէր: Սահմանի բոլոր պոստերն էլ գիտեն, որ ես ամեն Նոր տարուն ամենաքիչը մոտ 70 կգ միս պոստերին եմ բաժանում: Իմ տունը գյուղի ծայրամասում է գտնվում, թուրքի սահմանից մի քանի մետր այս կողմ: Բայց ես թուրքից ընդհանրապես չեմ վախենում և բոլորն էլ գիտեն, որ թուրքի վառած արտերն անգամ, առանց վախենալու ես մենակ գնում եմ ու հանգցնում, առանց մտածելու, որ սնայպերը ինձ կխփի: Թուրքի գյուլեն կպել էր մեր տան ապակուն և փշրված ապակին խրվել էր տղայիս երեսի մեջ, բայց ես մարդկանց չասեցի այդ մասին, որ հանկարծ իմ ազգը չվախենա: Բայց այսքանից հետո ես պարզ հայտարարում եմ, որ հիմա ես իմ թիկունքից եմ վախենում, քանի որ հենց թիկունքից են ինձ ու իմ ընտանիքին այսպիսի ծանր հարված հասցնում: Մեր գյուղը պահելը մեր ճակատագիրն է, և ոչ մեկը չպետք է գա մեր գյուղը պահի ու եթե մեր իշխանությունները թիկունքից մեզ չհարվածեն, թուրքը չի կարողանա մեր ճանապարհը կտրել»,– ասաց Սարո Խաչիկյանը:

Առանց որևէ մեկնաբանության «Փաստը» ներկայացրեց Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչ Սարո Խաչիկյանի պատմությունը, իսկ մանրամասներին և պատկան կառույցների մեկնաբանություններին կանդրադառնանք հաջորդիվ: Այս պահին ընդամենը արձանագրենք, որ սա աշխատասեր ու գործունյա գյուղացու մեջքը կոտրելու առաջին և միակ դեպքը չէ և այս մասին գիտեն բոլորը: Բայց ցավալին այն է, որ իշխանություններն այս ամենը լավ իմանալով լռում են ու վերևներին էլ վստահեցնում, թե իրենց մարզում ամեն ինչ լավ է: Եվ հենց նման անտարբերության և փաստացի անգործության պայմաններում է, որ գյուղացին հողն է լքում, քաղաքացին էլ` քաղաքը:

Արմինե Գրիգորյան

«Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Արարատին» Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Ոստիկանություն Հայտնի է Վերջին զանգի օրը․ ԿԳՄՍՆ Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա ՏոնոյանՈղբերգական դեպք՝ Մասիսում․ հրշեջները, մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են 2 մոխրացած տղամարդու մարմին․ կան վիրավորներ Կամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել Հարցազրույց Ազա Բաբայանի հետ Խոր Վիրապում. շուտով․ Նարեկ Կարապետյան24 ժամ ջուր չի լինելու Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը Ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավը Արտաշատից. Ուղիղ«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին բացահայտել է իր կարիերայի սկզբնական շրջանի ամենամեծ գաղտնիքներից մեկը Վաշինգտոնը ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները Ուժեղ Հայաստան դաշինքը Արտաշատում է. Ուղիղ հեռարձակումՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան8 տարի առաջ արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ կապանցիներին. Նարեկ ԿարապետյանՇիրակի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Տղամարդու մատները սրտիկ անելու համար չեն, այ կզած. Արշակ ԿարապետյանԶելենսկին խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց Մի կողմից ուսանողական կյանքն են քաղաքականացնում, մյուս կողմից՝ քանդում են բուհական համակարգը․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԿանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ) ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործը Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի