Ռաիսա Վարդանյանը 2016–ին 60 միլիոն դրամ եկամուտ է ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը 1 միլիոն 650 հազար ամերիկյան դոլարի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի վաճառել է իր 45 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը: Իսկ նրա դրամական միջոցները էականորեն նվազել են նախորդ տարվա ընթացքում: 2016 թ. սկզբին հայտարարագրած 135 միլիոն 400 հազար դրամ և 727 հազար եվրո դրամական միջոցներից Վարդանյանը նախորդ տարի ծախսել է միայն դրամից և արդեն տարեվերջին ունեցել 76 միլիոն դրամ:
Նրա տարեկան եկամուտները ստացվել են 34 հազար 932 ԱՄՆ դոլար աշխատավարձից և 59 միլիոն 927 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



