Ռուսաստանում հայտարարել են, որ քիմհարձակումը Սիրիայում եղել է «բեմականացում»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտարարել են, որ Սիրայում անցկացրել են «բեմականացված նկարահանումներ» թունավորող նյութերի օգտագործմամբ գնդակոծումների հետևանքների մասին, հայտնում է segodnya.ua-ն: Ինչպես պնդում է ռուսական կողմը, այդ մասին իբր հայտնել են տեղաբնակները և սիրիական ընդդիմությունը: «Սերաքաբում և Ջիսր էա Շուգուրում անցյալ շաբաթվա ընթացքում հատուկ «տեսաբրիգադներով» անցկացվել են «բամականացված նկարահանումներ» իբր գնդակոծումների և օդային հարվածների հետևանքների մասին, այդ թվում «թունավորող նյութերի օգտագործմամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ռուսական կենտրոնը նաև նշել է, որ նկարահանումների «խորհրդատուները» եղել են օպերատորները, որոնք նկարահանում են Սիրիայի դեպքերը Al Jazeera հեռուստաալիքի համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



