«Չելսին» և Մանչեսթերի 2 ակումբները ուզում են ձեռք բերել «Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեսին
ՍՊՈՐՏԲրազիլացուն խլխլում են: Պաշտպանը ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա: Դանիի համար պատրաստ են պայքարել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Անհայտ է, թե ինչպիսի գումար են վճարելու թիմերը ֆուտբոլիստի համար: Ալվեսի պայմանագրի ժամկետը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, մինչև 2016-17թթ. մրցաշրջանի ավարտը բրազիլացին պատրաստ չէ քննարկել այլ թիմերի առաջարկությունները: Ալվեսը «Յուվենթուսի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից: 2016-17թթ. մրցաշրջանի 28 խաղերում 33-ամյա պաշտպանը դարձել է 4 գոլի և 7 փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Դանիին գնահատում է 6 մլն եվրո:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



