Թուրքիայում ընկել է «Ազատ անկում» ատրակցիոնը, որի մեջ այդ պահին եղել է 17 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքական Կոնյա քաղաքի զվարճանքների այգում «Ազատ անկում» ատրակցիոնի վրա ընկել է մարդկանցով գոնդոլան, հայտնում է ntv.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Լուրջ վնասվածքներ է ստացել մոտ 10 մարդ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Նշվում է, որ պոկվել են պարանները, որոնք պետք է պահեն գոնդոլան: Գոնդոլայի մեջ դեպքի ժամանակ եղել է 17 մարդ:
Մեխանիզմը բարձրացրել է մարդկանց 25 մետրով և գրեթե իջեցրել ներքև, սակայն երկու մետր բարձրության վրա պոկվել է պարանը, ինչի հետևանքով գոնդոլան ընկել է ներքև և հարվածել մետաղական հարթակին:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, պարզվում են դեպքի հանգամանքները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



