Փողային նվագախմբերի մասնակցությամբ հանդիսավոր քայլ-շքերթ՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված այլ մեղեդիներ:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, շքերթի մեկնարկը տրվել է Մատենադարանից, որն անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ հասել է Ազատության հրապարակ, որտեղ և կայացել է ամփոփիչ համերգը: Միջոցառմանը մասնակցել են փողային նվագախմբեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



