Ֆրանսիայում անհայտ անձինք զենքի խանութ են կողոպտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶենքի խանութ է կողոպտվել Ֆրանսիայի կենտրոնական մասում, որտեղից անհայտ անձինք հափշտակել են ավելի քան 20 որսորդական հրացան, փոխանցում է «Ֆրանս Պրեսը»՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել Լուարայի դեպարտամենտի վարչական կենտրոն Օռլեանից ոչ հեռու գտնվող Սեն Պրիվե Սեն Մեմեն կոմունայում:
«Զենքի խանութի հավաքվող ծածկափեղկերը ջարդել են հինգշաբթի լույս գիշերը»,- ասել է աղբյուրը:
Դատական ոստիկանության միջշրջանային վարչությունը քննություն է սկսել, առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



