Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «մայր» բառի օգտագործումը ԱՄՆ ավիառումբի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «մայր» բառի օգտագործումը` ամերիկյան հզորագույն ավիառումբը նկարագրելիս:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին քահանայապետը հայտարարել է մայիսի 6-ին Վատիկանում Խաղաղության և մարդու իրավունքների համակարգման ազգային միության կազմակերպած միջոցառմանն ունեցած ելույթի ընթացքում, որի ունկնդիրների մեծամասնությունն ուսանողներ են եղել:
«Ես ամաչեցի` լսելով այդ անվանումը: Մայրը կյանք է տալիս, իսկ այդ սարքը մահ է բերում, մինչդեռ մենք այն մայր են անվանում: Ինչ է կատարվում», - ասել է Ֆրանցիսկոս պապը` խոսելով ԱՄՆ Զինուժի սպառազինման կազմում ընդգրկված ավիառումբի մասին, որը «բոլոր ռումբերի մայր» են անվանում:
MOAB կոչվող ռումբն ԱՄՆ-ն առաջին անգամ մարտական գործողություններում կիրառել է Աֆղանստանում ապրիլի 13-ին` թիրախավորելով «Իսլամական պետության» գրոհայինների թաքստոցը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



