Պենտագոնը հավանության է արժանացրել Ասիայում ռազմական ներկայության համար 8 միլիարդ դոլարի հատկացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊենտագոնը հավանության է արժանացրել հաջորդ հինգ տարիների ընթացքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության մեծացման նպատակով մոտ 8 միլիարդ դոլարի հատկացման ծրագիրը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ծրագիրը ենթադրում է ռազմական ենթակառուցվածքների արդիականացում, լրացուցիչ զորավարժությունների անցկացում և նոր ուժերի ու նավերի տեղակայում:
Ծրագիրն ի սկզբանե ներկայացրել է սենատոր Ջոն Մաքքեյնը: Նա իր առաջարկներն անվանել է «Ասիա-խաղաղօվկիանոսյան կայունության նախաձեռնություն»: Նախաձեռնությունն աջակցություն է ստացել Կոնգրեսի այլ անդամների, ինչպես նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի և Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար Հարի Հարիսի կողմից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



