«Լեոն» և «Չարբախը» կվիճարկեն ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կոչումը եզրափակչում
ՍՊՈՐՏՄայիսի 7-ին կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը ՎՊՀ-ի և «Չարբախի» միջև:
«Չարբախի» խաղացողները հաղթել են 7:3 հաշվով և դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով, եզրափակչում կմրցեն առաջնության արդյունքներով առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած «Լեոն» և «Չարբախը»։
Հիշեցնենք՝ «Լեոն» ֆուտզալի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում հաղթահարել էր «Գյումրիի» արգելքը:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լեոն» հաղթել էր 15:0 հաշվով, իսկ պատասխան խաղում 14:3 հաշվով էր առավելության հասել մրցակցի նկատմամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



