Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» ընդգրկուն վարժանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայում մայիսի 8-ին մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» ընդգրկուն միջազգային վարժանքները, որոնց կմասնակցեն գրեթե 9 հազար զինծառայողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
«Էստոնացի զինվորականների հետ միասին 13 երկրների շուրջ 2,3 հազար արտասահմանցի զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ-2017» ընդգրկուն վարժանքներին: Ընդամենը վարժանքներում, որոնք կանցկացվեն մայիսի 8-ից մինչեւ 26-ը, գործի կդրվեն գրեթե 9 հազար զինվորականներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները տեղի կունենան Էստոնիայի հյուսիսարեւելյան մասում՝ Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Անցյալ տարի «Գարնանային փոթորիկ» վարժանքներին մասնակցել են ավելի քան 1,5 հազար արտասահմանցի զինվորականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



