Մակրոնը Ֆրանսիայի նախագահի կարգավիճակում առաջին այցը կկատարի Բեռլին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNews հեռուստաալիքի եթերում հաստատել Է Սիլվի Գուլարը՝ եվրապատգամավորը եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչը, որը հանդես Է գալիս հաջակցություն «Հառաջ» շարժման առանորդ Էմանուել Մակրոնի:
«Նախագահի կարգավիճակում իր առաջին այցը Էմանուել Մակրոնը կկատարի Գերմանիա»,- ասել Է Գուլարը:
Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում Մակրոնն ինքը քանիցս հայտարարել Է ընտրություններում հաղթելու դեպքում իր արտաքին քաքաղական գործունեությունն սկսելու նման պլանների մասին: Մայիսի 7-ին ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո Մակրոնն արդեն հեռախոսազրույց Է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որն անցել Է «շատ ջերմ մթնոլորտում», ինչպես հայտնել են նրա շարժման ներկայացուցիչները:
Նույն այդ աղբյուրների տեղեկությունների համաձայն, որոնք ներկայացրել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, Բեռլին Մակրոնի այցը «կլինի շատ կարճատեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



