Մակրոնի շարժումը կկոչեն «Հառաջ, Հանրապետություն»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահական շարժումը, որն Էմանուել Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին , հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հայտարարել Է Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Քաստաները:
«Հառաջ, Հանրապետությունը» մեզ գեղեցիկ նպատակ Է թվում… Դա, անտարակույս, կլինի այս նախագահական մեծամասնության անվանումը, որը մենք ցանկանում ենք ստեղծել, որպեսզի Էմանուել Մակրոնը գործողության մեջ դնի իր քաղաքական ծրագիրը»,- հայտարարել Է Քաստաները BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող Է անվանվել ապագա քաղաքական ուժը:
«Մենք ցանկանում ենք մեծամասնություն, որի մեջ մտնեն Սոցիալիստական կուսակցության, հանրապետականների, կենտրոնամետների ներկայացուցիչները, բայց նաեւ դա լինի քաղաքացիական հասարակության թեկնածուների, առնվազն, կեսը»,- նշել Է Քաստաները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



