Երևանի քաղաքապետը ցավակցել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական խոսքում ասված է.
«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը:
Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում: Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաև Երևանի հոգևոր-մշակութային կերպարի ձևավորման գործում: 1993-97թթ. նա եղել է Երևանի գլխավոր նկարիչը:
Խորապես ցավակցում եմ Ալբերտ Սոխիկյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



