Լիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»-ից ազատել են Բենգազիի նավահանգիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»-ի զինյալներից ազատել են երկրի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքի ծովային նավահանգիստը: Այդ մասին հայտնել Է Sky News Arabian հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի հայտարարությանը:
Բենգազիում ահաբեկիչների դեմ գործողությունն իրականացնում Է Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ, որը կոնֆլիկտի մեջ Է Տրիպոլիի իշխանությունների հետ: Մայիսին կողմերն արդյունավետ բանակցություններ են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրություններում, որպեսզի հաղթահարեն պառակտումը:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Խաֆթարի զինվորականները, բացի Միջերկրական ծովի նավահանգստից, հսկողության տակ են առել Բենգազի քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի օբյեկտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



