Ծանրորդները մեկնել են հավաքի Ուկրաինա
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։
Ծանրորդները պատրաստվում են մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններին։ Հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանը եւ Արտաշես Ներսիսյանը թիմերի կազմերում ընդգրկել են՝ Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա Պողոսյանին, Արփինե Դալալյանին, Տաթեւ Հակոբյանին եւ Աննա Գովելյանին։
Ծանրորդներն Ուկրաինայում կմարզվեն մինչեւ մայիսի 26-ը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



