Սիրիայում նորածին տղային Վլադիմիր Պուտին են անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Տարտուս գավառում լույս աշխարհ եկած տղային անվանել են Վլադիմիր Պուտին։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով լիբանանյան «Էլ-Ջադիդ» հեռուստաալիքին։ Սիրիական բանակի զինծառայող երեխայի հոր խոսքով՝ նա ցանկացել է իր երախտագիտությունը նման կերպ հայտնել Ռուսաստանի նախագահին ահաբեկչության դեմ պայքարում իր երկրին ցուցաբերած օգնության համար։
Նշվում է, որ տղան իրեն լավ է զգում։ Ծնողները նրան ծածկել են Ռուսաստանի դրոշով եւ լուսանկարել։ Լուսանկարները տեղադրված են ռուսական Հմեյմի ավիաբազայի Facebook-յան էջում։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



