Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարծում եմ` մորը պետք է հետաքրքրեր իր երեխային անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը. Արաբկիր ԲԿ-ի փոխտնօրենը՝ Լիանա Զուրաբյանին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է ասմունքող Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ` ութ ամսական որդու նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու վերաբերյալ, եւ այս  դեպքի հետ կապված Արաբկի բժշկական կենտրոնի փոխտնօերն Իննա Արիկյանի վերաբերմունքը: Սակայն փոխտնօրենը մեր նախորդ զրույցի ժամանակ հայտնել էր, որ տեղյակ չէ միջադեպին եւ իր կարծիքն էր հայտնել միայն տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներին մեկ հիվանդասենյակում տեղակայելու շուրջ: Իննա Արիկյանը խոստացել էր միջադեպի մանրամասներին տիրապետել, որից հետո միայն խոսել այդ մասին:

Այսօր Արաբկիր բժշկական կենտրոնի փոխտնօրենը Life.panorama.am-ին հայտնեց, որ արդեն իսկ տեղյակ է մայիսի 4-ի երեկոյան կատարված դեպքի մանրամասներին.

«Ես զրուցել եմ այդ օրվա հերթապահ բժշկուհու հետ, եւ պարզեցի, որ երեխայի մայրիկը` Լիանա Զուրաբյանը, շատ բարձր ձայնով միջանցքում խոսել է, գոռգոռացել, խանգարել մյուս հիվանդ երեխաներին եւ մայրիկներին, եւ այս թվում նաեւ վիրավորել բժշկուհուն` ասելով, որ, եթե իրեն վերեւներից զանգեն, ապա նա կսողար, ինչը, ըստ իս, նորմալ խոսելաձեւ չէ բժշկի հետ: Նա պահանջել է, որպեսզի երեխան կաթիլայինը ստանա բժիշկների սենյակում, ինչը մենք թույլ տալ չենք կարող, դա աննորմալ է»,- նշեց փոխտնօերնն ու շարունակեց.

«Կարծում եմ` մորը պետք է հետաքրքրեր իր երեխային անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը, այլեւ ոչ թե սենյակի հարմարավետությունը, նա մեզնից պետք է պահանջեր, որ երեխան բուժվի, այլ ոչ թե կոմֆորտ պայմանների մասին մտածեր, թեեւ առանց պահանջելու էլ փոքրիկը օգնություն կստանար: Ի դեպ` մեզ մոտ երեխան սկսել է ստանալ անհրաժեշտ օգնությունը, սակայն մայրն իր կամքով վերցրել է երեխային ու գնացել»:

Կարդացեք նաև՝ Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ, ութ ամսական որդու նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու համար

Իննա Արիկյանը զրույցի վերջում շեշտեց.

«Մենք այդ օրը ազատ սենյակ չենք ունեցել, քանի որ, ցավոք, հիվանդ երեխաները շատ-շատ են: Ցավում եմ, որ այսօր ամեն մեկն իր մասին է մտածում, մայրերը միմիայն իրենց երեխայի մասին են մտահոգվում  ու չեն անհանգստանում իրենց կողքին պառկած փոքրիկի մասին եւս: Այս մոտեցումը սպանում է մեզ: Ինչ վերաբերվում է մեր պայմաններին, կրկնվեմ, որ մեր «Էմերջենսի» բաժինը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին: Եվ, առհասարկ, կարելի է բժշկին չսողացնել, այլ գնալ այն հիվանդանոց, որտեղ կգտնեն շատ ավելի լավ պայմաններ եւ բուժօգնություն, ինչը երեւի Լիանա Զուրաբյանը գտել է, եթե որոշել է հեռանալ մեր հիվանդանոց: Շեշտում եմ` եթե նա գտել է նման հիվանդանոց, ապա խնդրեմ, թող գնա, ոչ ոք, ոչ մեկին չի պարտադրում մեզ մոտ բուժօգնություն ստանալ: Ես առողջություն եմ մաղթում աշխարհի բոլոր հիվանդ երեխաներին»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը