Էստոնիայում ռուսաստանցուն հինգ տարով ազատազրկել են լրտեսության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայում դատարանը Ռուսաստանի քաղաքացի Արտեմ Զինչենկոյին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար, հայտնում է Meduza կայքը։
Զինչենկոն Էստոնիայում է բնակվել 2013-ից սկսած։ Էստոնական դատարանի տվյալներով՝ 2009-ից նրան հավաքագրել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությունը ու վերջին չորս տարիներին նա զբաղվել է Էստոնիայում զինվորականների տեղաշարժի ու պետական կարեւորության օբյեկտների մասին տեղեկություններ հավաքելով։
Այն մասին, որ Էստոնիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի ԳՀՎ աշխատակցին, հայտնի էր դարձել 2017-ի ապրիլին, բայց նրա անունը այն ժամանակ չէին հայտնել։ Ընդ որում ձերբակալությոնը տեղի էր ունեցել 2017-ի հունվարի սկզբին։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



