Էմանուել Մակրոնը լքել է «Առաջ» շարժման ղեկավարի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի օրը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրված Էմանուել Մակրոնը լքել է «Առաջ» շարժման ղեկավարի պաշտոնը: Շարժման ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարող կդառնա Կատերին Բարբարուսը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը:
«Կեսօրին Էմանուել Մակրոնը լքել է շարժման ղեկավարի պաշտոնը «Առաջ»-ի հանձնաժողովի նիստից հետո», - ասել է Ֆերանը:
Նշվում է, որ ղեկավարի պարտականությունների կատարող Կատերին Բարբարուսը 68 տարեկան է. նա աշխատել է շարժման համար դրա ստեղծման պահից:
Ռիշար Ֆերանը նաև պաշտոնապես հաստատել է, որ շարժումը կվերանվանի՝ դառնալով «Առաջ, հանրապետություն»:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



