«Հրապարակ». Երեկ ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երեկ, Աժ նիստի ընդմիջմանը, ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր. նշում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ծնունդը, որին ներկա էր ՀՀԿ-ի մեծ մասը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փոքր-ինչ ուշացումով մոտեցավ խնջույքի վայրին և, տեսնելով խմբակցության մուտքի մոտ հավաքված լրագրողներին, ոտքը կախ գցեց՝ կատակելով. «Մի հատ թուղթ կա ստորագրելու...»։ «Կոալիցիոն հուշագիրը»,– արձագանքեցին լրագրողները։ Պատգամավորներն այնտեղից դուրս եկան գինովցած, որի հետևանքն էլ Ալեքսանդր Արզումանյանի էլ Միքայել Մելքումյանի լեզվակռիվն էր դահլիճում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



