Ռեալի կիսապաշտպանը բանավոր համաձայնություն ունի Ժոզե Մոուրինյուի հետ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը,- հաղորդում է «Diario Gol»-ը:
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն ունի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, որ եթե որոշի վերադառնալ ԱՊԼ, ապա կընտրի հենց մանչեսթերցիներին: Բեյլը պատրաստ է դիտարկել տրանսֆերի հնարավորությունը, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցի Չեմպիոնների լիգային:
«Ռեալը» պատրաստ է վաճառել Գարեթին, քանի որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի գալիս այն փաստը, որ Բեյլը բազմաթիվ վնասվածքներ է ստանում մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



