Փրկարարները հայտնաբերել են ապրիլի 22-ին կորած քաղաքացու դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 8-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի սկզբնամասում գտնվող ջրատարում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել 1948 թ. ծնված Հ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.- դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդ օրվանից իրականացվել են որոնողական աշխատանքներ։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



