Հնգյակ նորածիններից աղջիկը մինչև 5 գրամ կրծքի կաթ է ուտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող հնգյակ նորածիններից աղջիկը օրական արդեն մինչև 5 գրամ մայրական կաթ է խմում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:
Հնգյակից երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ տղայինը՝ ծայրահեղ ծանր:
Նշենք, որ Մուրացան կենտրոնից, որտեղ գտնվում է տղա երեխան, հրաժարվեցին որևէ տեղեկատվություն հայտնել:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսի 3-ին, ժամը 04։00-ին Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում լույս աշխարհ էր եկել հնգյակ։ Ավելի ուշ 5 նորածիններից 2-ը մահացել էին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



