Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել հաղթանակներ կերտած զինվորների հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարկադիր կատարման ծառայության աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունում նշվող Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ երթով շարժվել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի՝ փառաբանելու հերոսաբար մարտնչած ու հաղթանակներ կերտած զինվորներին և հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածն երի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, հարկադիր կատարողները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:



