«Ժողովուրդ». Գեներալի խաղողը մթերվել է արտահերթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Ժողովուրդ»–ը խաղողագործներից տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարանի մոտ օրեր առաջ, երբ մեծ հերթեր են գոյացած եղել, գործարանին են մոտեցել մի քանի բեռնատարներ՝ խաղողով բեռնված, և գործարանի աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետև «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է»։
Ինչից հետո գործարանի դարպասները բացվել են, և միայն այդ ավտոմեքենաներին առանց հերթի ներս են թողել։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանից, որը լսելով հարցը՝ ասաց. «Ինձ նման հարցեր մի՛ տվեք։ Ես նման հարցերով չկամ, և ինձ մի՛ անհանգստացրեք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



