ԵՄ-ն կհաստատի Ուկրաինայի հետ անվիզա ռեժիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն մտադիր է Ուկրաինայի հետ անվիզա ռեժիմ սահմանել։ Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Եվրամիությունը շարունակում է աջակցել իր գործընկերներին, նրանց տնտեսությունը ու պետական կառավարման համակարգը, հավելել է նա։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքով, դա պետք է տեղի ունենա մայիսի 11-ին։ Այդ մասին Պորոշենկոն հայտնել է՝ ելույթ ունենալով Ուկրաինայի պատմության ազգային թանգարանում։
«Դա նշանակում է մեր վերջնական վերադարձը միասնական եվրոպական քաղաքակիրթ տարածք»,- հավելել է նա։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



