Թուրքիան և Քաթարը համատեղ ռազմաբազա ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան և Քաթարը համաձայնեցրել են Դոհայում համատեղ ռազմաբազա ստեղծելու և հարյուրավոր թուրք զինվորների տեղակայելու մասին գործարքի կետերը:
«Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է թուրք-քաթարական համատեղ մարտավարական զորամասեր հաստատել Դոհայում», - Press TV-ի հաղորդմամբ` պատշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Իհսան Բյուլբյուլը:
Ռազմաբազայի հրամանատարը կլինի քաթարցի գեներել-մայորը, իսկ թուրք պաշտոնյան` նրա օգնականը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրք զինվորականների թիվը ռազմաբազայում կկազմի 500-600:
Նշվում է, որ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դեմ է հանդես եկել այդ համաձայնագրին` այն «կամայական» անվանելով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



